2024 թվականին ԵՄ-ում տեղադրվել են ռեկորդային 65,5 ԳՎտ արևային էլեկտրակայաններ

Եվրոպական արևային էներգետիկայի ասոցիացիան՝ SolarPower Europe-ն հրապարակել է զեկույց՝ 2024 թվականին ոլորտի զարգացման մասին, որը ներառում է նաև կանխատեսում մինչև 2028 թվականի համար: Ասոցիացիայի տվյալներով՝ 2024 թվականին ԵՄ-ում տեղադրվել են ռեկորդային 65,5 ԳՎտ արևային էլեկտրակայաններ, ինչը 4,4 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նշվում է, որ սա արևային էներգետիկայի ամենացածր աճի տեմպն է Եվրոպայում 2017 թվականից ի վեր:

2024 թվականին ԵՄ-ում արևային պանելների տեղադրման ոլորտում առաջատար է եղել արևային տանիքների էլեկտրակայանների սեգմենտը (38 ԳՎտ), իսկ խոշորամասշտաբային արևային էլեկտրակայանները կազմել են 27,5 ԳՎտ: Ըստ SolarPower Europe-ի, ԵՄ-ի ընդհանուր արևային էներգետիկայի հզորությունը հասել է 338 ԳՎտ-ի: 2024 թվականին նոր արևային հզորությունների տեղադրման ծավալով առաջատար է դարձել Գերմանիան՝ 16,1 ԳՎտ, որին հաջորդում են Իսպանիան՝ 9,3 ԳՎտ, Իտալիան՝ 6,4 ԳՎտ, Ֆրանսիան՝ 4,7 ԳՎտ և Լեհաստանը՝ 4,2 ԳՎտ: Տեղադրված հզորության չափով ցուցակը գլխավորում են (իջեցմամբ) Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները և Ֆրանսիան:

Զեկույցում նաև նշվում է, որ ընթացիկ տարում արևային էներգետիկայի ներդրումներն առաջին անգամ 2020-ականներին նվազել են մինչև 55 միլիարդ եվրո՝ համեմատած 2023 թվականի 63 միլիարդ եվրոյի հետ։ Հեղինակները դա կապում են բաղադրիչների գների անկման հետ, ինչը հանգեցրել է կապիտալ ծախսերի նվազմանը:

Ինչու՞ սարքավորումների էժանացումը չի հանգեցրել շուկայի աճին: Դա հիմնականում բացատրվում է տան արևային էլեկտրակայանների սեկտորի որոշակի անկմամբ՝ տնային տնտեսությունների հետաքրքրությունը մի փոքր նվազել է համեմատած 2022-2023 թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ գազի գների պետական կարգավորման ներդրման պատճառով: Մեկ այլ պատճառ էլ նշվում է էլեկտրաֆիկացման ցածր տեմպը ԵՄ-ում՝ էներգիայի վերջնական սպառման մեջ էլեկտրաէներգիայի բաժինը դանդաղ է աճում: Դրա մեղավորը տրանսպորտի և արդյունաբերության էլեկտրիֆիկացման դանդաղ ընթացքն է:

Ինչ վերաբերում է մոտ ապագային, Ասոցիացիան ակնկալում է շուկայի աճ ամեն տարի մինչև 2028 թվականը, սակայն տեղադրման ծավալները կլինեն ավելի ցածր, քան նախորդ կանխատեսումներում։ Կենտրոնական սցենարով, 2025 թվականին կավելացվի 70 ԳՎտ հզորություն՝ 7 % աճի տեմպով։ 2026 թվականին աճն ավելի կդանդաղի՝ կազմելով ընդամենը 3 % (+72,3 ԳՎտ)։ 2027 թվականին կանխատեսվում է 76,5 ԳՎտ-ի ավելացում, իսկ 2028 թվականին՝ 81,5 ԳՎտ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ)
website by Sargssyan