Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մանսակցելու նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Պատճառը նույնն է՝ քովիդը։ Երեկ առավոտյան նա գրել էր, թե դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել: «Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- գրել էր նա, խոստացել մինչև օրվա վերջ որոշում կայացնել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

Արդեն ժամեր անց «ավետեց», կրկին թեսթ է արել, և այն դրական է։ Իսկ սա նշանակում է, որ չորրորդ դասարանցու այս պատճառաբանությամբ Փաշինյանը խուսափում է նաև ԵԱՏՄ նիստին մասնակցելուց, մինչդեռ որպես ԵԱՏՄ գործող նախագահ ինքը պետք է նախագահեր այդ հանդիպմանը։

Բացարձակապես ոչ ոք չի հավատում Փաշինյանի բերած պատճառաբանությանը։ Փոխարենը, փորձագիտական շրջանակները քննարկում են, թե որն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը վախեցավ մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Չի բացառվում, որ հենց Մոսկվայից են նրան արգելել ներկայանալ այդ հանդիպմանը, և Փաշինյանը ստիպված է եղել հորինել այդ մանկապատանեկան սուտը։ Ի վերջո, վերջին մի քանի հանդիպումներին Փաշինյանն առաջ է մղել Արևմուտքի նարատիվները, խափանել տարբեր նախաձեռնություններ, և Մոսկվայում էլ արդեն «հավես չունեն» լսելու նրան։

Սա, թերևս, ամենավտանգավորն է Նիկոլ Փաշինյանի համար։ 

Արմինե Ալիխանյան

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ)
website by Sargssyan