Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները

Մինչ Նիկոլ Փաշինյանը վատ ներկայացում է բեմադրում Հայաստանում՝ փորձելով նախկին նախագահներին ներքաշել իր կեղտոտ խաղերում, Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Հայաստանի դեմ։ Նախօրեին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև: Ըստ պաշտոնական Բաքվի՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքն ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։ Ընդ որում, վերջին անգամ երկու երկրների ղեկավարները շփվել էին երկու շաբաթ առաջ։

Թշնամական երկու պետությունների թիրախում նախկինի պես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե շարունակում են Ադրբեջանի հետ քննարկումներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը և կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը, նշել է Ուրալօղլուն՝ կրկին շեշտելով «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը: «Անկարան ցանկանում է տարածաշրջանում հզոր դերակատար լինել, ասել է թուրք նախարարն՝ ընդգծելով «Թուրքիայի դարի» իրենց տեսլականը։ Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծից մինչև Զանգեզուրի միջանցք», - ասել է թուրք նախարարը։

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում հայտարարեց, թե «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։

Վարդուհի Գրիգորյան

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ)
website by Sargssyan