Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին

2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ կառավարական առանձնատանը։ Կառավարությունից հայտնել էին, թե «առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր»: Հանդիպումից հետո Փաշինյանը լկտիաբար հայտարարել էր, թե առաջին նախագահից չի լսել որևէ նոր բան, որ չգիտեր։

Այսօր արդեն թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կողմնակիցները մեղադրում են Տեր-Պետրոսյանին ու մյուս նախագահներին՝ իրենց «չկրթելու» մեջ։ Բանավեճի՝ Փաշինյանի հրավերին առաջին նախագահը երեկ անձամբ է արձագանքել։ «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի: Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի», - նշել է Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:

«Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ, եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - նշված է հայտարարությունում:

Առաջին նախագահի այս կոշտ ապտակին Փաշինյանը դեռ չի պատասխանել, փոխարենը, այդ գործը ստանձնել են նրա կուսակիցները, իշխանական ֆեյքերն ու հաստիքային փորձագետները։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ապտակն այնքան լայն է, որ դրան արձագանքելու համար մոբիլիզացրել են բոլորին, պարտադրել նույնիսկ ամիսներ շարունակ լռող պատգամավորներին դուրս գալ իրենց բներից, «վոթսափով» ուղարկված լկտի մի տեքստ զետեղել ֆեյսբուքյան էջերում։ Իսկ Փաշինյանը, նշենք, շարունակում է բանավեճի հրավիրել նախկին նախագահներին՝ շեղելով հանրության ուշադրությունը երկրի դեմ նոր դավադրությունից։ 

Նաիրա Գասպարյան

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ)
website by Sargssyan