Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ:
Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակի տեսանելի հատվածում դրված շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Նման մի տեղեկություն էլ ստացել էին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Նույն օրը դեկտեմբերի 19-ին համայնքային ոստիկանները մեկնեցին Գյումրիի Դանիելյան փողոց: Նշված տանն ու կից շինությունում հայտնաբերվեցին մեծ քանակի տարբեր մակնշումներով շշալցված օղիներ, դատարկ տարաներ, արկղեր ու խցաններ:
32-ամյա տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, օղիներն անձամբ շշալցրել է մոտ երեք ամիս առաջ վաճառելու նպատակով:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ամանորին ընդառաջ ոստիկանները ձեռնարկում են միջոցներ, որ տոնական սեղաններին չհայտնվեն կեղծ խմիչքներ: Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ այս դեպքում նաև անմիջականորեն վտանգվում է մարդկանց առողջությունը: Ի դեպ, տարիներ առաջ արձանագրվել էր կեղծ խմիչքից զանգվածային թունավորման դեպք, եղան նաև զոհեր:

Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում` չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրության այս վտանգավոր տեսակով: Իրավապահ մարմինները նման հարցերում հատկապես հետևողական են»:

Իսրայելը հարված է հասցրել Եմենի օդանավակայանին, սպառնացել հետապնդել հութիների առաջնորդներին Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը Սոչի-Երևան չվերթը ևս հետաձգվել է. սահմանափակումներ ռուսական օդանավակայաններում Ալիևը հոխորտում է, բայց լավ գիտակցում է, որ Հայաստանի վրա նոր հարձակումն իր վրա էժան չի նստելու. ՀայաՔվե Կրակnցներ` Մալաթիայում. տան ապակիներ են վնաuվել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով Սուբվենցիոն գումարները փոշիանում են. էկոնոմիկայի նախարարության աշխատանքը գնահատում ենք` խայտառակ Անվտանգության վրա փող չծախսելը հանցագործություն է․ Ավետիք Քերոբյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե»
website by Sargssyan