Գործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները

Մայր Աթոռը հրաժարվել է ցուցադրել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, նշել, թե ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին: Հանրայինի դեկտեմբերի 31-ի ծրագրում կաթողիկոսի ելույթն այս տարի պետք է հաջորդի նախագահի, ԱԺ նախագահի ելույթներին, ապա եթերում կլինի լուրերի հավելվածը։

2025-ի նախօրերին 20 րոպե առանձնացված է վարչապետի ուղերձի համար։

Այս տարի էլ առարկություն ունենալով ժամի ընտրության հետ՝ տեղեկացրել են, որ ընդհանրապես նպատակահարմար չեն համարում Գարեգին երկրորդի ուղերձի հեռարձակումը Հանրայինով։ «Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները», - ասվում է հայտարարության մեջ:

Ավանդաբար կաթողիկոսի ուղերձը լինում էր կեսգիշերից առաջ, նախորդում երկրի ղեկավարի ուղերձին։ Անցած տարի Գարեգին Բ-ի ուղերձն ընդհանրապես չհեռարձակվեց՝ Հանրայինն այլ ժամ էր առաջարկել, Մայր Աթոռը մերժել էր։ Թե որն է պատճառը, հեռուստաընկերությունը համառորեն չի հայտնում, փաստը հստակ է, որ որոշումը կայացվել է ոչ թե Նորքի բարձունքում կամ ՀՌԽ-ում, այլ կառավարության շենքում, անձամբ մեկ հոգու կողմից։

Երկրորդ տարին նույն վարքը կրկնելը վկայում է, որ Փաշինյանը մտահոգություն ունի կաթողիկոսի ուղերձի շեշտադրումներից։ Ի տարբերություն գործող վարչախմբի, որի ղեկավարը վախենում է բառ անգամ ասել արցախահայության իրավունքների մասին, Գարեգին Բ-ն իր ուղերձներում թե՛ «Արցախ» բառն է շեշտում, թե՛ նշում արցախահայության իրավունքների մասին։ Թերևս, հենց դա էլ գլխավոր պատճառն է, թե ինչու են արգելում կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը։

Սվետլանա Մարգարյան

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործ Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է Փաշինյանը ՀՀ-ն միտումնավոր տանում է դիվանագիտական մեկուսացման. Մենուա Սողոմոնյան Բլոգեր Էրիկ Շահբազյանը տուգանվել է 109 միլիոն դրամի չափով Բուք, մառախուղ, ձյուն․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարներին Անասնապահը խոշոր եղջերավոր անասունների մասին կեղծ հաղորդում է տվել․ մանրամասներ
website by Sargssyan