Փաշինյանի զգուշացումը կուսակիցներին

Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը խիստ մտահոգել է կուսակիցներին, ավելի ճիշտ, այն հատվածին, որը «ձախ» գնալու հետ սեր ունի, կարծում են՝ իրենց առաջնորդը կոմպրոմատներ ունի և օգտագործելու է դրանք։

Փաշինյանն առավոտյան գրել էր, թե էթիկայի պահպանումն անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: «Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով ամուսնական դավաճանությունները։ «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար»,- իր գրառման մեջ շեշտել է Փաշինյանը:

«Քաղպայմանագրում» առանձնապես երբեք էլ աչքի չեն ընկել բարոյական նորմերի խիստ պահպանմամբ, շատերն էլ արտամուսնական կապեր ունեն։ Ընդ որում, զերծ չեն թե՛ որոշ պատգամավորներ, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ մեկ նախարար, որն իշխող թիմում վատ համբավ ունի։ Եվ այժմ, Փաշինյանի այս հրապարակումից հետո ՔՊ-ում կարծիք կա, որ սա բացահայտ զգուշացում է որոշ կուսակիցների, չի բացառվում, որ կոմպրոմատներ գործի դրվեն։ Այդ հարցում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայելու նույնիսկ ամենամտերիմներին, եթե զգա, որ դա կարող է վնասել իր հետագա պաշտոնավարմանը։ 

Շուշան Կիրակոսյան

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործ Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է Փաշինյանը ՀՀ-ն միտումնավոր տանում է դիվանագիտական մեկուսացման. Մենուա Սողոմոնյան Բլոգեր Էրիկ Շահբազյանը տուգանվել է 109 միլիոն դրամի չափով Բուք, մառախուղ, ձյուն․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարներին Անասնապահը խոշոր եղջերավոր անասունների մասին կեղծ հաղորդում է տվել․ մանրամասներ
website by Sargssyan