Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Վարդգես Ծառուկյանը իր վարած բեռնատար «Gazel»-ով Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Երնջատափ գյուղ տանող՝ Աստվածընկալի ձորի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:  

Ճանապարհին եղել է մերկասառույց և ճանապարհը սպասարկող Ճանշինը աշխատանքներ չի կատարել՝ այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿ ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Ալիևը և Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը. ՀայաՔվե Թոփ 5 ընդհանուր սխալներն արևային մարտկոցների տեղադրման ժամանակ և ինչպես խուսափել դրանցից Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ» Ամանորին ընդառաջ այցելել ենք «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին. Տիգրան Ավինյան 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ» «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ» «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ» Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ» Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը
website by Sargssyan