Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարին ներքաղաքական ու արտաքին քաղաքականության տեսանկյունից բարդ ու մարտահրավերների տարի էր, ու դժվար է նշել որևէ ձեռքբերում, որն առաջընթաց է ապահովել մեր երկրի համար։
 
Ու քանի որ ձեռքբերումներ չկան, ապա իշխանությունների կողմից արհեստական թեմաներ են գցվում դաշտ։ Այսինքն, պարզապես ասելիք չկա, և նպատակ ունեն «ծածկադմփոց» անել այն հանգամանքը, որ միայն ձախողումներով են նորանոր ռեկորդներ սահմանել։ Բացի վերջին խայտառակագույն թեմայից՝ կապված նրա հետ, թե մշտապես բանակցային գործընթացը վերաբերել է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, թեմա, որը Փաշինյանը պարզապես «գցեց ոտքին», տարվա ընթացքում եղել են նաև այլ մանիպուլյացիաներ:
 
Դրանցից մեկը վերաբերում է Տավուշի հատվածում սահմանազատմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ գործընթացի արդյունքում հայկական կողմի կառուցած դիրքերը թողնվել են Ադրբեջանին, որն էլ իր հերթին ռազմավարական առումով առավելություն է տալիս հակառակորդին։ Իսկ ահա Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում որևէ սահմանազատում տեղի չի ունեցել, ու ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել Հայաստանի սահմանային տարածքները։ Եվ մոտակա հեռանկարում նշմարելի էլ չէ որևէ տեսական հնարավորություն, որ ադրբեջանական կողմը կարող է հետ քաշել իր զինված ուժերը։ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չի դնում իր առաջ, իսկ Ադրբեջանն ամեն անգամ ցույց է տալիս իր ռազմական ուժի կարևորությունը՝ նոր զիջումներ կորզելու նպատակով։ Այսինքն, կիսատպռատ սահմանազատման գործընթացը որևէ կերպ չի կարելի համարել ձեռքբերում, առավել ևս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, որի մասին այդքան շատ նշում են իշխանական պատգամավորները։

Այդ կանոնակարգը և սահմանազատման մասին պայմանավորվածություններն առոչինչ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտելու հարցում ուղղակի վարպետացել է։
 
Իշխանության ներկայացուցիչները կարող են հարց տալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ 2024 թվականի ընթացքում համեմատաբար ավելի քիչ սահմանային լարվածություն ունեցանք։ Բայց այս հարցն առանձին պատասխան ունի։ Արցախյան պատերազմին հետևած փուլում Ադրբեջանը պարբերաբար ագրեսիայի է դիմել, սակայն այս անգամ Բաքուն տրամադրված էր նվազ սահմանային լարվածության, քանի որ նոյեմբերին պետք է անցկացվեր COP29 կլիմայական համաժողովը։ Անգամ ՀՀ ԱԳՆ-ից էին արձագանքել, որ Ադրբեջանը մտադիր է COP29 կլիմայական համաժողովից հետո ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ։
 
2024 թվականը նաև աչքի ընկավ այն իրողությամբ, որ Արցախի թեման դուրս մղվեց բանակցությունների օրակարգից, ու Հայաստանը շարունակեց Ադրբեջանի հետ առցանց ձևաչափով առաջարկների փոխանակումը։ Չնայած իշխանությունները հավաստիացնում էին, թե խաղաղության պայմանագրի կնքումը շատ մոտ է, սակայն պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։ Եվ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ՝ Սահմանադրությունը փոխելուց սկսած ադրբեջանցիների «վերադարձն» ապահովելու թեմայով վերջացրած։
 
Իսկ պայմանագրի համաձայնեցված կետերը, որոնք իշխանություններն իբր ցանկանում են ներկայացնել որպես ձեռքբերում, իրականում որևէ նշանակություն չունեն Բաքվի համար, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, ոչինչ համաձայնեցված չէ։
 
Անցնող տարին աչքի ընկավ նաև նրանով, որ Հայաստանը չկարողացավ միջազգային հարթակում ձեռքբերումներ ունենալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակեցին լարված մնալ, իսկ Արևմուտքից Հայաստանին տրվող աջակցությունը պայմանավորված էր միայն հակառուսական քաղաքականության համատեքստում, որի արդյունքում կրկին աշխարհաքաղաքական բախման դաշտում հայտնվեցինք։ Այնպես որ, 2024 թվականը Հայաստանի համար կհիշվի որպես հիսաթափությունների ու չիրականացված նպատակների հերթական տարի։ Մի խոսքով՝ ևս մեկ կորսված տարի:
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ) Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ Այսօր Թուրքիան է Փաշինյանին օրակարգ պարտադրում. Ավետիք Չալաբյան ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել Տարին ամփոփում ենք մեծ նվերով. ԶՊՄԿ ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ
website by Sargssyan