Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։
Հունվարին բարեվարքության եզրակացությունը ստանալուց հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։ Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։
Կոմիտեն արդեն մի քանի շաբաթ նախագահ չունի, Սասուն Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել գիշերային sms-ների արդյունքում, և մինչ օրս որևէ հստակ բացատրություն չկա, թե Փաշինյանի մերձավոր պաշտոնյան ինչու է պաշտոնանկ արվել։ Այժմ էլ միայն ԱԱԾ-ականն է ցանկանում դառնալ կոմիտեի նախագահ։ Թերևս, Սասուն Խաչատրյանի խայտառակ պաշտոնանկությունից հետո որևէ մեկը չի ցանկանում առանց իշխանության դաբռոյի առաջադրել իր թեկնածությունը։
Փաշինյանին այդ պաշտոնում հարկավոր է մեկը, որն անմռունչ կկատարի իր բոլոր քմահաճույքները, և ԱԱԾ-ականն էլ, թերևս, լիովին համապատասխանում է նրա պահանջներին։ Ուստի ընտրվել է հանրությանը գրեթե անծանոթ մեկը։ Ինչպես և Քննչական կոմիտեի դեպքում, երբ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Արսինե Մակարյան