«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից բռնի տեղահանված Վերա Նարիմանյանի և նրա ողջ մնացած միակ դստեր համար։ Բնակարանը, որը ձեռք է բերվել  22 միլիոն, 496 հազար դրամով, ամբողջությամբ վերանորոգվել է և կահավորվել։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթի» խորհրդի նախագահ Ռոման Բադալյանն ասել է․ «Ես իսկապես շատ հպարտ եմ, որ ևս մեկ ընտանիք ունեցավ նոր և բարեկարգ բնակարան: Տիկին Վերան շատ մեծ դժվարությունների ու դժբախտությունների միջով է անցել, և հուսանք, որ այս նոր բնակարանը կօգնի նրան թեթևացնել այդ բեռը: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է օգնի իր հայրենիքին և հայրենակիցներին ինչքան որ հնարավոր է»:

Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։

Սեփական բնակարան ունենալ ու դստեր հետ միավորվելու երազանքն արդեն իրականություն է, մայր ու դուստր շուտով կմիավորվեն: Վերա Նարիմանյանի խոսքով՝ Նոր տարվա իր լավագույն նվերը նոր տունն ու երեխան են․ «Հիմի ինքն ուրախանում է ու ասում է՝ մամա՛ ջան, կարող եմ գալ էդ թազա տունը վայելեմ: Ասի՝ հա՛, քեզ խոսք եմ տվել ու խոսքիս տերն եմ:  Բադալյան եղբայրներից շատ գոհ ու շնորհակալ եմ եմ, որ էս տունը նվիրեցին ինձ: Ապրեն իրանք: Աստված պահի իրանց», - ասել է Վերա Նարիմանյանը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես աջակցում և օգնում է իր հայրենակիցներին: Ի դեպ, ցավալի դեպքից մեկ ամիս անց ընկերությունը 5 միլիոն դրամ օգնություն էր հատկացրել Վերային:  Նշենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ևս 50 միլիոն դրամ էր նվիրաբերել Արցախից բռնագաղթված երկու ընտանիքի՝ բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի Սարգսյան Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու Խաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջը Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի․ Ավինյան Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղում ռուսներին Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» ամփոփում է 2024 թվականը Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար
website by Sargssyan