Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է

Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է։
Նախ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։
Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբ
 

Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի Սարգսյան Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու Խաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջը Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի․ Ավինյան Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղում ռուսներին Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» ամփոփում է 2024 թվականը Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Աղազարյանը փորձում է ապահովագրել իրեն Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար
website by Sargssyan