Գայա Արզումանյանը՝ խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստով
Երգչուհի Գայա Արզումանյանը, ով մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնում է առօրյայի, հանգստի, աշխատանքի մասին պատմող լուսանկարներ եւ տեսանյութեր։
Գայան իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է ծաղկավոր պրինտով, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Երգչուհու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։
Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում Գայան ներկայացել էր կրկին գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ գույնի վերնազգեստ, ինչի տակից երեւում էր վառ լողազգեստը։ Կերպարը համալրում էին լայնեզր գլխարկն ու ամառային հողաթափերը։