Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

Այսօր կփորձենք պարզել, թե ինչն է դրդում մարդուն դավաճանության։ Պատճառները տարբեր են և շատ բաներով կախված են մարդուց, նրա բնավորությունից, այդ պատճառով փորձենք պարզել դա կենդանակերպի նշանների օգնությամբ։

Կենդանակերպի նշանների դավաճանության պատճառներըImage result for измена
Խոյ

Խոյերին չի կարելի դավաճանների թվին վերագրել։ Սովորաբար նրանք շատ հիմնավոր են ընտրում իրենց զուգընկերոջը և եթե հավատարմության երդում են տալիս, ապա այլևս չեն դրժում այն։ Միակ բանը, որ կարող է Խոյին դրդել դավաճանության, վրեժն է։ Բայց այս դեպքում նրանք դա հրապարակային են անում, առանց թաքցնելու, որպեսզի դաս տան զուգընկերոջը, իսկ հետո բաժանվում են։

Ցուլ

Ցուլի բնավորության մեջ դավաճանությունը բացակայում է։ Սա բարոյապես կայուն նշան է, որն իր սիրելիին մեկընդմիշտ է ընտրում։ Ավելին՝ իմանալով իր երկրորդ կեսի դավաճանության մասին՝ Ցուլը պատրաստ է լինում ներել նրան, միայն թե չբաժանվի իր կեսից։ Սակայն եթե սառը հարաբերությունները շարունակվում են, և այդ ընթացքում հորիզոնում մեկ ուրիշն է հայտնվում, ավելի ըմբռնող և համախոհ, Ցուլը կարող է տրվել գայթակղությանը։ Սակայն այս դեպքում նա այլևս չի վերադառնում իր հին զուգընկերոջ մոտ։

Երկվորյակներ

Երկվորյակների երկակի բնույթը կարծես հուշի, որ նրանց մոտ ամեն բան պետք է զույգով լինի, այդ թվում՝ նաև սեռական զուգընկերները։ Ինչ-որ չափով դա հենց այդպես է, քանի որ այս նշանի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։ Սակայն Երկվորյակը պոտենցիալ դավաճանող չէ, որը տենչում է սեռական բավականության։ Որպես կանոն, նման քայլի նրան դրդում է զուգընկերոջից վիրավորվածությունը, որից հետո նրանք փորձում են կողքի վրա սրտամոտ մարդ գտնել։ Սակայն Երկվորյակը միշտ միայն մեկ հոգու է սիրում, իսկ կողքի վրա նա պարզապես ցրվում է։

Խեցգետին

Խեցգետինները շատ ընտանեկան անձինք են՝ կապված իրենց տանը և սիրելիին։ Կենդանակերպի ավելի հավատարիմ նշան, քան Խեցգետինն է, դժվար է պատկերացնել։ Սակայն սա չի նշանակում, որ նա ընդունակ չէ դավաճանության։ Խեցգետինը պետք է զգա, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում։ Եթե այս զգացողությունն անհետանում է, Խեցգետինն ինտուիտիվ սկսում է այդ հոգատարությունը ուրիշների մեջ փնտրել։Image result for измена

Առյուծ

Առյուծները ազատ մարդիկ են, «իրենք իրենց տերն են»։ Նրանք անկեղծորեն սիրում են իրենց երկրորդ կեսին, սակայն դա նրանց բացարձակ չի խանգարում կողքի վրա էլ կապեր ունենալուն։ Ավելին՝ դավաճանությունը նրանց մոտ խղճի խայթ չի առաջացնում, քանի որ նրանք կողքի վրա եղած սեքսը դավաճանություն չեն համարում։ Նրանք սկսում են այս ու այն կողմ գնալ, երբ տանը դադարում են հիանալ իրենցով։

Կույս

Քիչ բան կարող է Կույսին ստիպել դավաճանել իր սիրելիին։ Կույսերը գնահատում են կայունությունը, իսկ եթե զույգ են ընտրում, ապա մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ Միայն երբ զուգընկերն է դավաճանում Կույսին, նրա մոտ ցանկություն է առաջանում իր կողքին ավելի կայուն և հավատարիմ մեկին ունենալու։ Այս դեպքում միայն կարող է դավաճանություն լինել։

Կշեռք

Առաջին հայացքից Կշեռքները համեստ, ընկերասեր և անկեղծ են թվում, սակայն իրականում «մարմանդ գետից վախեցիր»։ Գեղեցիկի երկրպագու լինելով՝ Կշեռքները չեն կարողանում դիմանալ զուգընկերոջ արտաքին գեղեցկությանը, ակնթարթարեն սիրահարվում են և ամեն բան անում են՝ նրան գայթակղելու համար։ Իսկ նման հանդիպման ավարտը դավաճանությունն է լինում։ Կշեռքները կարող են հաճախ դավաճանել, բայց նրանք շատ զգույշ են և հազվադեպ են բռնվում։

Կարիճ

Կարիճների մեծ մասը կարող են պարծենալ սեռական զուգընկերների մեծ քանակությամբ, քանի որ նրանք օժտված են վառ արտահայտված սեռական էներգիայով և անհավանական խարիզմայով։ Դուր եկած մարդուն գայթակղելը նրանց համար բացարձակ դժվար չէ։ Սակայն ամուսնության մեջ նրանք շատ հավատարիմ են։ Կարիճը դավաճանում է միայն այն դեպքում, երբ գիտակցում է, որ սեր այլևս չկա։

Աղեղնավոր

Բարեսիրտ և շփվող Աղեղնավորներն առանց դժվարության վստահություն են ներշնչում ցանկացած մարդու մոտ։ Այնպես որ, դավաճանելը նրանց մոտ շատ հեշտ է ստացվում, նույնիսկ երբ արդեն ամուսնացած են։ Ինչն է նրանց դրդում դրան։ Առաջին հերթին՝ սեքսի նկատմամբ սերն ու թարմության մշտական ցանկությունը։ Դավաճանելով Աղեղնավորն ինքնահաստատվում է՝ հերթական անգամ ապացուցելով, որ ինքն ազատ մարդ է։Related image

Այծեղջուր

Բավական կայուն անհատներ են։ Ողջ կյանքի ընթացքում նրանք ֆինանսական բարօրության են ձգտում։ Նրանք շատ են աշխատում և ուզում են, որ իրենց կողքին վստահելի մարդ լինի, որին լիովին կարող են վստահել։ Սեփական դավաճանության մասին նրանք չեն էլ մտածում։ Սեքսը նրանց համար այնքան կարևոր չէ, իսկ վտանգել կայունությունը նրանք չեն ուզում։ Այծեղջյուրը գրեթե երբեք չի գնում դավաճանության, եթե ամուսնացած է։

Ջրհոս

Ջրհոսի հավատարմությունը միֆ է, որին հավատում են շրջապատողները։ Բայց երբ նրան լավ է ճանաչում զուգընկերը, պարզվում է, որ նա միշտ կողքի վրա արկածներ ունի։ Ջրհոսները սիրում են կրքոտ կապեր ունենալ։ Եվ եթե նույնիսկ երբեք ոչ մեկի չեն պատմում իրենց սիրեկանների հավաքածուի մասին, ողջ կյանքում նրանք Դոն Ժուան են մնում։

Ձկներ

Ձկներին չի կարելի բառի ուղիղ իմաստով դավաճաններ կոչել։ Այս շատ զգայական անհատները, որոնք սիրում են սեքսը, դավաճանում են իրենց զուգընկերներին օրական տասն անգամ, բայց միայն մտքում։ Նրանք դա իրականում էլ կանեին, սիրելով իրենց երկրորդ կեսին, միայն թե վախենում են նրան կորցնելուց, բացի դրանից՝ նրանք վախենում են հասարակական կարծիքից, որին մեծ նշանակություն են տալիս, այնպես որ, նրանք շատ հազվադեպ են գնում դավաճանության միայն այն դեպքում, երբ դրա համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվում։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan