Հինգ բան կանանց մեջ, որոնք վանում են տղամարդկանց
1. Չափազանց բծախնդիր լինելը
Կանայք չափազանց բծախնդիր են։ Նրանք հանդիպում են տղամարդու, որը նրանց դուր է գալիս, բայց հետո սկսում են մտածել. «Նա այս մի բանն ունի, բայց մեկ այլ բան չունի» կամ «Ինձ այս հատկանիշը դուր է գալիս, իսկ մյուսը՝ ոչ»։
Իհարկե՝ պետք չէ հանդիպել առաջին պատահած տղամարդու հետ, պետք է շրջահայաց վերաբերվել այդ ընտրությանը, բայց ոչ չափից շատ, հակառակ դեպքում մենակ կմնաք։ Ոչ ոք կատարյալ չէ, ու եթե կատարյալին սպասեք, հարող եք հավերժ մենակ մնալ։
2. Հեռավոր ապագայի մասին մտածելը
… Արդեն առաջին ժամադրության ժամանակ։ Կան բաներ, որոնք միանգամից կարող են մտահոգել ձեզ. որքա՞ն հաճախ է նա գործուղումների գնալու, ուզո՞ւմ է երեխաներ ունենալ, ծրագրո՞ւմ է որեւէ այլ երկիր տեղափոխվել, բայց նույնիսկ այդ հարցերի պատասխաններից պարտադիր չէ վախենալ։ Երբ դուք չափից շատ եք մտածում այն մասին՝ «իսկ եթե», դա կարող է վտանգավոր խաղ դառնալ։
3. Ընդամենը մեկ ժամադրությունից եզրակացություններ անելը
Որոշ առաջին ժամադրություններ վերջինն են դառնում որեւէ ակնհայտ պատճառով՝ օրինակ տղամարդը միանգամից պատմել է իր նախկին 7 կանանց մասին ու հիշատակել, որ մի անգամ բանտարկված է եղել ընտանեկան բռնության համար։ Բայց առաջին ժամադրությունների մեծ մասը վերջինն է դառնում պարզապես որովհետեւ տղան ձեզ վրա գերազանց տպավորություն չի թողել։ Ժամադրությունը լավն էր, բայց ոչ գերաազանց։ Դա սխալ մոտեցում է, քանի որ տղամարդիկ նույնպես նյարդայնանում են ու ոչ միշտ են կարողանում ներկայանալ ըստ արժանվույն հենց առաջին ժամադրության ժամանակ։
Նրան գոնե երկրորդ ժամադրության հնարավորություն տվեք։ Եվ ով գիտի, գուցե նա ձեզ կզարմացնի։
4. Փնտրել թերություններ
Հարաբերությունների սկզբնական փուլում սովորաբար քիչ թերություններ են նկատելի ։ Դրանք պետք է մանրակրկիտ որոնել՝ գտնելու համար։ Եվ հարաբերություններում առաջին խնդիրներից մեկը սկսվում է հենց այդ որոնումներից։ Տղամարդը կարող է լինել համակրելի, հոգատար, բայց կինը հանկարծ կանգ է առնում ու սկսում է որոնել, թե որտեղ են թաքնված նրա թերությունները։
5. Անարժան տղաներով հրապուրվելը
Կանայք հաճախ են լքում արժանի տղամարդկանց հանուն անարժանների, կարծելով, թե այդ անարժանները նրանց իսկական սեր են նվիրում, ինչպես կինոյում։ Բայց արդյունքում նրանք ստանում են կոտրված սիրտ։ Իզուր չեն նրանք վատ տղաների համբավ վայելում։