Իսկ ինչպիսի՞ն է ձեր մատի ձևը. այն շատ բան կարող է պատմել ձեր մասին, այնքան, որ դուք ինքներդ էլ կզարմանաք
Խիրոմանտիան գիտություն է, որը պատմում է անհատի առանձնահատկությունների և նրա ճակատագրի մասին ձեռքի ափերի գծերով: Այն շատ տարածված է մեր օրերում, այդ գիտությունն ունի քույր գիտություն՝ խիրոգնոմիա, որը մարդու բնավորությունը բնորոշում է ըստ ձեռքերի ձևի, մեծության, մատների ձևի և կառուցվածքի:
Այսօր պատրաստել ենք մի պարզ թեստ, որը ձեզ թույլ կտա ավելի շատ բան իմանալ ձեր անձի մասին:
Նայեք նկարին և ընտրեք այն մատը, որն ձևով նման է ձեր մատին:
Դուք շատ փակ մարդ եք, չեք սիրում խոսել ձեր պլանների և երազանքների մասին: Այդ ինֆորմացիան դուք վստահում եք միայն ձեր մտերիմներին: Դուք շատ մեծ սիրտ ունեք և կարող եք նաև անձնզոհության գնալ: Ազնիվ և բարի մարդ եք: Ունեք հումորի զգացողություն:
Թեթևակի թեքված մատ
Դուք շատ նվիրված մարդ եք թե ընկերությանը, թե աշխատանքին: Եթե դուք սիրում եք մարուն, նրան նվիրվում եք ողջ հոգով: Դուք չեք հանգստանում մինչև գործը ավարտին չե ք հասցնում, կարողանում եք լուծում տալ բոլոր հարցերին: Շատ խոցելի եք. և ունեք ստեղծագործ միտք: Հեշտությամբ եք շփվում անծանոթների հետ, իսկ մտերիմներին կարող եք նվիրել ձեր ողջ ժամանակը:
Արտահայտված հոդերով մատ
Դուք հեշտությամբ եք լուծում վիճահարույց իրավիճակները: Շատ արագ եք կարողանում հավաքվել և հաղթահարել դժվարությունները:
Աշխատում եք ձեզ վրա չվերցնել բարդ առաջադրանքները, և ջանում եք շրջանցել անծանոթ ոլորտները: Դուք հարգում եք ուրիշի կարծիքը և հաշվի եք նստում դրա հետ: Դուք շատ բարի սիրտ ունեք, և աշխատում եք երբեք չվիրավորել մարդկանց: