Խոյերի համար օրը բացում է անսահման հնարավորություններ․ սեպտեմբերի 20-ի աստղագուշակը

Խոյ։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահման հնարավորություններ: Դուք կարող եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ գայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ցուլ։ Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս, միանգամից չի ստացվի: Բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբերել, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված իրավիճակի դեմ, բայց սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Երկվորյակներ։ Օրը կապված է թյուրիմացության և փոխադարձ չհասկացվածության պատճառով խզված հարաբերությունների վերսկսման հետ: Եկել է պահը մոռանալու անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:Խեցգետին։ Այսօր չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողնել ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են էական դեր խաղալ ձեր հետագա կարիերայի վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինեն ձեր անկեղծությունն ու անմիջականությունը:

Առյուծ։ Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ, ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

 Կույս։ Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչն անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն լավ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:

Կշեռք։ Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Կարիճ։ Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք պատրանքների մեջ եք ընկել, հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Սովորականից ավելի օգտակար կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Աղեղնավոր։ Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Կարիք չի լինի արկածներ փնտրելու․ դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Առիթ կունենաք հպարտանալու ձեր մասնագիտական հաջողություններով: Մտերիմների հետ տարաձայնությունները հաճախ են ծագում, սակայն դրանք լուրջ բնույթ չեն կրի: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը:Այծեղջյուր։ Շատ բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնում: Նպատակամղվածությունն օգնում է հաղթանակներ տոնել ոչ միան մասնագիտական, այլև անձնական կյանքում:

7STOPPED
Ջրհոս։ Հնարավոր է հաջողություն աշխատանքում, որտեղ իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել մեծ համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում: Դուք շատ խոցելի ու զգայուն եք, չափազանց հիվանդագին եք ընկալում ձեր հասցեին հնչող քննադատությունը, հաճախ վիրավորվում եք չնչին բաներից:

Ձկներ։ Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում: Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ. դրանք ծուղակ են, որոնցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Օրը բավական հոգնեցուցիչ կլինի, իսկ կենսական ներուժն էլ՝ ցածր, այնպես որ, երեկոյան ինքնազգացողության անկումը չի բացառվում:

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan