Կանանց այս երկու տեսակը տղամարդիկ ամենահմայիչն են համարում
Հանելուկների հանելուկը. դարեր շարունակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փորձում են դուրս բերել կնոջ գրավչության բանաձևը։ Բնավորության ո՞ր գծերը, ինչպիսի վարքն են գերում տղամարդկանց։
Իհարկե, որքան մարդ, այնքան նախասիրություն, սակայն գոյություն ունեն կանանց երկու տեսաակ, որոնք միշտ դուր են եկել ու գալիս տղամարդկանց։
Թերևս նկատած կլինեք, թե ինչպես են երբեմն կուրսի բոլոր տղաները միևնույն աղջկան սիրահարվում, կամ աշխատավայրում գործընկերները նույն աղջկանով են հետաքրքրվում, որն ամենագեղեցիկն էլ չէ։
Ո՞րն է դրա պատճառը։ Թերևս միայն այն, որ նրանք այն երկու տիպի կանանցից են, որոնց տղամարդիկ ամենահմայիչն են համարում։ Որո՞նք են այդ տեսակները։
Կին–մայր
Գիտնականների հետազոտությունների համաձայն՝ աղջիկներն իրենց զուգընկերների մեջ իրենց հոր գծերն են փնտրում, իսկ տղամարդիկ այն, ինչ կհիշեցնի մորը։
Այս հասուն և ուժեղ տղամարդիկ հոգու խորքում շարունակում են փոքրիկ և անպաշտպան տղաներ մնալ։ Իսկ դա նշանակում է, որ հոգատարություն, խնամք, սեր, ջերմություն, համեղ ուտեստներ (ինչպես մայրիկի մոտ է) և տաքուկ ու հարմարավետ տուն են նրանք ուզում։ Եվ կարևորը՝ որ կինը հոգ տանի և սիրի երեխաներին։
Մի շտապեք այս տղաներին «մամայի բալա» անվանել։ Դա բացարձակ այդպես չէ։ Բժիշկ Ջոյ Բրազերսը պնդում է, որ իրականում բոլոր տղամարդիկ ենթագիտակցորեն իրենց մոր գծերն են փնտրում զուգընկերուհու մեջ։
Մայրերն անջնջելի հետք են թողնում իրենց որդիների վրա։ Եթե մայրը քնքույշ ու նուրբ է եղել, տղամարդը հենց այդպիսի աղջիկ է փնտրում իր կողքին։ Այսպիսի աղջիկը կկարողանա տանը այնպիսի միջավայր ստեղծել, որը կհիշեցնի իր մանկությունը։
Եվ հակառակը. Եթե մայրը դեպրեսիվ է եղել և նրա տրամադրությունն օրը մի քանի անգամ փոփոխվել է, ապա տղաները այնպիսի տղամարդկանց են վերածվում, որոնց վախեցնում է սերն ու քնքշանքը։ Չէ որ մանկության փորձից նրանք գիտեն, որ այդ սերն ու քնքշանքը մի րոպեում կարող են ագրեսիայի և անտարբերության վերածվել։
Կին–ընկեր
Տղամարդիկ միշտ չէ, որ կնոջ մեջ միայն ֆիզիկական գրավչություն և սեքսուալություն են փնտրում։ Հաճախ նրանց պարզապես ընկեր է պետք, ում հետ կարող են ամեն ինչից խոսել, կամ նույնիսկ ֆուտբոլի գնալ։
Այնպես որ, կանայք չարաչար սխալվում են, երբ ասում են, որ տղամարդկանց միայն մի բան է պետք։ Ոչ բոլոր տղամարդիկ են ձգտում 90-60-90 չափսերով բարբիների։ Շատերին իսկական ընկեր է պետք, ում հետ կարող են կիսվել իրենց մտքերով ու գաղափարներով։
Այս դեպքում ամուր հարաբերությունների բանալին բնավորության այնպիսի գծեր ունենալն է, որոնք տղամարդը փնտրում է իսկական ընկերոջ մեջ։
Ի դեպ, ընկեր լինելը չի բացառում հրաշալի սեքսը, ինչն էլ ավելի է մտերմացնում։
Իրականում՝ լավ ընկերությունը երջանիկ ամուսնության գրավականն է։