Կենդանակերպի նշաններ, ում հարաբերություններն ամենակրքոտն ու ուժեղն են
Ցուլ և Կույս: Ցուլերը սիրում են ընտանիքը, ռոմանտիկ են, կարող են ամուր հարաբերություններ կառուցել Կույսերի հետ, ովքեր ևս գերադասում են հանգիստ ընտանեկան կյանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ամուր կապ ստեղծել:
Երկվորյակներ և Աղեղնավոր: Ուրախ Երկվորյակները լավ ընկերներ են, բայց դժվարությամբ են սիրային հարաբեություններ կառուցում: Երկվորյակներին վախեցնում է պատասխանատվությունը, քանի որ նրանց ստիպում է իրենց կապված զգալ: Ցանկանում են, որ սիրելին խելացի, սրամիտ լինի, այդ պատճառով էլ նրանց ամենաշատը Աղեղնավորներն են համապատասխանում: Վերջիններս ևս վախենում են կորցնել ազատությունը, լավագույնս հասկանում են Երկվորյակներին: Աղեղնավորները հումորի լավ զգացում ունեն, իսկ Երկվորյակների հետ հանդիպելիս իրենց երջանիկ, պաշտպանված են զգում:
Խեցգետին և Ցուլ: Խեցգետինները կարեկցող են, երկարատև, լուրջ հարաբերությունների կարիք ունեն: Լուրջ և զգացմունքային Խեցգետինները կարող են լավագույն զուգընկերը դառնալ Ցուլերի համար:
Առյուծ և Խոյ: Առյուծները եսասեր են, ինչը հաճախ խանգարում է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Խոյերը կարող են Առյուծների լավագույն զուգընկերը դառնալ, քանի որ կրքոտ են: Նրանք կարողանում են հարթել տարաձայնությունները, միասին լուծել խնդիրները:
Կույս և Կարիճ: Կույսերը կենդանակերպի ամենահանգիստ նշանն են, նրանք պերֆեկցիոնիստ են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Կրքոտ Կարիճները կարող են նրանց լավագույն զուգընկերը դառնալ: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիրների միջև ամուր զգացմունքային կապ է ստեղծվում:
Կշեռք և Երկվորյակներ: Կշեռքները լավ դիվանագետ են, ովքեր կարող են լուծել ցանկացած խնդիր: Նախընտրում են չկապվել թույլ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդկանց հետ: Նրանք հետաքրքրասեր են, պաշտում են նոր ծանոթություններ հաստատել: Երկվորյակները կարծես ստեղծված լինեն Կշեռքների համար: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները: Բացի այդ՝ Կշեռքները Երկվորյակներին օգնում են չկտրվել իրականությունից:
Կարիճ և Ձկներ: Կարիճները կարող են դաժան, անսիրտ լինել, երազկոտ են, զգացմունքային: Ամեն ինչ մեծ ջանասիրությամբ են անում, ագրեսիվ են, սիրում են գերիշխել: Կարիճները հասկանում են գզացմունքային Ձկներին, վերջիններս էլ Կարիճներին օգնում են դրսևորել իրենց:
Ջրհոս և Կշեռք: Ջրհոսները շարունակում են պայքարել, նույնիսկ, երբ մյուսներն արդեն հանձնվել են: Երբ կարգապահությունը խախտվում է, Ջրհոսները չեն կարողանում հաշտվել դրա հետ: Նրանք արդարության կարիք ունեն, պայքարում են այնքան ժամանակ, քանի դեռ անարդարություն կա: Կշեռքների հավասարակշռության ձգտումը ձգում է Ջրհոսներին, ովքեր կարողանում են հասկանալ խնդրի կարևորությունն ու պատրաստ են օգնել: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ ցանկանում են արդարության և հավասարակշռության հասնել, հարաբերություններում հարգում են միմյանց:
Այծեղջյուր և Կույս: Բոլոր Այծեղջյուրներն ամբիցիոզ են, նվիրված: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, կենտրոնացած են նպատակներն իրականացնելու վրա: Սիրային հարաբերություններում ներդնում են առավելագույն ջանքերը: Կույսերն Այծեղջյուրներին օգնում են կարգապահ լինել: Կենդանակերպի երկու նշանի ներկայացուցիչներն էլ ուշադիր են, կենտրոնացած, կարող են հրաշալի ընտանիք ստեղծել:
Ձկներ և Այծեղջյուր: Երազկոտ և ստեղծագործող Ձկները գրավում են Այծեղջյուրներին, ովքեր վերջիններիս օգնում են շատ չհեռանալ իրականությունից: Ձկները լրացնում են Ջրհոսների ստեղծագործական պահանջներ: