Այդ օրվանից սկսվեց իմ սիրավեպը նրա աղջկա հետ: Մարմնավաճառը վերջ դրեց իր հին մասնագիտությանը:
Ճիշտ է, ուսանող էի, սակայն կնոջ հետ սեռական հարաբերություններ դեռևս չէի ունեցել: Հաճախ, ուսանողական ընկերներս ինձ ծաղրում էին: Նրանք առաջարկեցին գոնե մեկ անգամ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: Ես շփոթվել էի, քանի որ բնույթով երկչոտ էի և պատկերացում անգամ չունեի, թե ինչ պետք է անել: Եվ որոշեցի փորձել: Մարմնավաճառը միջահասակ կին էր, որի հետ կենակցելու համար պետք էր վճարել 3 ռուբլի: Այն տարիներին երեք ռուբլին ինձ նման աղքատ ուսանողի համար մեծ գումար էր, իսկ թոշակս հազիվ էր բավարարում ապրուստի համար: Նորմալ հագուստ էլ չունեի:
Ներս մտնելով, փորձառու մարմնավաճառը, նկատելով երիտասարդ տղայի, երեք ռուբլին նախապես պահանջելուց հետո, հրամայեց հանվել: Ամոթխածությամբ ու դանդաղորեն արձակեցի վերնաշապիկիս կոճակները:
- Արագացրու, ես ժամանակ չունեմ, ուրիշներին էլ պետք է սպասարկեմ, -ասաց և ինքը սկսեց հանել շալվարս:
Չգիտեի, թե ինչ անել, բայց նա օգնեց ինձ: Զգացի միայն, թե ինչպես անդամս ներհրելուց հետո, ակնթարթորեն վրա հասավ սերմնաժայթքումը: Զգացողություն, որն ինձ ծանոթ էր միայն գիշերային երազախաբություններից: Երբ երկրորդ անգամ ցանկանում էի ներհրել, նա ասաց.
- Անհրաժեշտ է վճարել ևս 3 ռուբլի, իսկ եթե ոչ, ապա կարող ես միայն համբուրել ու հեռանալ:
Քանի որ դրամ չունեի երկրորդ անգամ կենակցելու համար, հագնվեցի ու հեռացա, տեղս զիջելով համակուրսեցուս:
Ստիպված էի աշխատել: Կիրակի օրերին բանվորություն էի անում շինարարություններում: Մի օր էլ փողոցում հանդիպեցի իմ մարմնավաճառին՝մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա հետ անցնելիս: Աղջկան տեսնելիս, չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ: Ես համարձակություն ու քաջություն ունեցա մոտենալ նրանց:
- Մորաքույր, բարև, ինձ հիշեցի՞ր: Ես քո մոտ եղել եմ, -հարցրեցի:
- Ինձ այցելածներին հազիվ կարողանամ հիշել, բայց քեզ հիշեցի:
Աքլորի՞կն ես:
- Թույլ տվեք օգնեմ ձեզ ՝գնումները տուն հասցնելու, -աչքերս աղջկանից չկտրելով, ասացի ես:
- Մոտակայքում ենք ապրում, շնորհակալ եմ:
Ես պնդեցի միայն նրա համար, որ ուզում էի աղջկա հետ շփվել: Երբ հասանք շենքի մուտքի մոտ, նա շնորհակալություն հայտնեց ու մտավ ներս: Իսկ աղջիկը կանգնել և ինձ էր նայում: Ինձ թվաց, որ ես էլ նան եմ դուր եկել: Քաջությունս բավարարեց նրան հարցնելու.
-Որտե՞ղ կարող ենք հանդիպել:
-Այստեղ, վաղը, երեկոյան, երբ մայրս տանը չի լինելու:
-Լավ, -ասացի և հեռացա, երբ մարմնավաճառն աղջկան տուն կանչեց:
Ողջ գիշեր միայն այդ աղջկա մասին էի մտածում: Ես սիրահարվել էի առաջին հայացքից: Հաջորդ երեկոյան գնացի հանդիպման, որն երկար չտևեց: Մայրը չէր գնացել «աշխատանքի» , քանի որ հաճախորդներ չէին եղել:
-Ի՞նչ ես կանգնել այդ քնձռոտի կողքին, -տեսնելով աղջկան գոռաց մարմնավաճառը, - ես աղջիկ չեմ տա այն երիտասարդին, ով օգտվում է տարեց մարմնավաճառների ծառայություններից, - և դառնալով ինձ, գոռաց, -հեռացիր ու մոռացիր այս տան ճամփան, քո հագ ու կապը տեսե՞լ ես:
-Լավ, վաղը կհանդիպենք, -ասաց աղջիկը, -հաճախորդներ չունենալու պատճառով մայրս զայրացել է:
Հաջորդ օրը համակուրսեցիս՝ կոլխոզի նախագահի տղան, ինձ առաջարկեց հագնել իր հագուստներից և փողկապ կապել: Հագնվեցի, մազերս Ռաջ Կապուրի նման փայլեցնելով սանրեցի և ուղևորվեցի նրանց տուն: Իմ նոր կերպարը, ժամանակի թանկարժեք հագուստը տեսնելով, մարմնավաճառը զարմացավ և տուն հրավիրեց:
Այդ օրվանից սկսվեց իմ սիրավեպը նրա աղջկա հետ: Մարմնավաճառը վերջ դրեց իր հին մասնագիտությանը: Նախքան ամուսնանալս աղջկա հետ, նա ինձ սովորեցնում էր բոլոր նրբությունները: Ամուսնացա և հանրակացարանից տեղափոխվեցի նրանց տուն: Ունեցանք երեխաներ: