Ինչ հզոր ազդեցություն կարող է ունենալ արծաթը այն կրող մարդու վրա. որն է դրա մոգական ուժի գաղտնիքը
Մարդիկ արծաթը սկսել են օգտագործել հնագույն շրջաններից: Արծաթից պատրաստում էին զենքեր, թալիսմաններ, զարդեր և առ այսօր այդ մետաղը լայնորեն կիրառվում է: Այն յուրօրինակ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև էներգետիկ հատկություններով: Արծաթը շատերին օգնում է հաջողակ դառնալ:
Արծաթը այն կրողին պաշտպանում է չար աչքից, անեծքից, որպես թալիսման այն կրում են պարանոցին պարզ շղթայի կամ սուր անկյուններով կուլոնի տեսքով: Արծաթը պահպանում է մտքի պարզությունը, ինչը անրաժեշտ է մարդուն ուշադիր և պատասխանատու լինելու համար:
Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կան, կամ ձեզ ցանկանում են վնասել, ապա արծաթը կօգնի նվազեցնել թշնամիների ազդեցությունը: Հին ժամանակներում մարդիկ ջրհորի մեջ արաթե գդալ էին ներտում, ջուրը օգտակար միկրոտարրերով հարստացնելու համար: Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը: Արծաթը մաքրում է օրգանիզմը:
Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին իրավիճակներում, այդ իսկ պատճառով այն պետք է կրեն հատկապես նրանք, ովքեր աշխատանքում կարող են ենթարկվել հուզական տրավմաների և դեպրեսիայի: Արծաթը հիանալի կերպով համադրվում է լուսնաքարի հետ:
Հիշեցում, խորհուրդ չի տրվում արծաթը և ոսկին միասին կրել, դրանց երկուսի էներգիաները հակադրվում են միմյանց: