«Ամեն ինչ պետք է լինի զուսպ, չափի մեջ ու հասարակ»․ հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք՝ ըստ Սիսիան Սեփանյանի. ՖՈՏՈ
Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց ու տղամարդկանց` ըստ հակառակ սեռի գործընկերների։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Սիսիան Սեփանյանն է, որը բավականին դժվարությամբ ընտրեց շոու բիզնեսի ամենաոճային կանանց:
Դերասանը խոստովանում է՝ կարևորում է արտաքին տեսքը, հատկապես, առաջին հայացքից դա է գրավում, սակայն աղջկա արտաքնի մասին նրա պատկերացումներն ընդունված «չափանիշներով» չեն որոշվում: Օրինակ, փոքր քիթը չէ, որ աղջկան գեղեցիկ է դարձնում:
«Ես շատ եմ կարևորում հարմոնյան: Աղջիկը կարող է ընդգծված սիրուն չլինել, օրինակ, քիթը մեծ լինի, բայց դեմքի վրա ամեն ինչ ներդաշնակ լինի: Արտաքինը կարևոր է, որովհետև բնավորության ու արտաքնի միջև ուղիղ կապ կա:
Իվետա Մուկուչյանը թե՛ երաժշտական, թե՛ ոճային ճաշակով, կարծում եմ, բոլորին գերազանցում է:
Նազենի Հովհաննիսյանին առանձնացնում եմ ոչ միայն իր հագուստի, այլև ապրելակերպի, հասարակության շրջանում ստեղծած կերպարի համար: Այլ մարդու չեմ էլ մտաբերում:
Սիրուշոն, որպես հայտնի մարդ, միշտ ունեցել է որակն ու ոճը: Նույնիսկ ստեղծեց իր բրենդը՝ փորձելով տարածել ու մոդայիկ դարձնել հայկական զարդերը: