Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը. զգոն լինել և զերծ մնալ այս դեղի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից

Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ, բլիստերում-(20/2×10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ:

 

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսով են, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ, իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է:


Առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության արտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաների շրջանառությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել է ապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը:


Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

 

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan