Մազեր կզակի վրա. 6 նախազգուշացնող նշաններ, որոնք չի կարելի անտեսել
Կանանց համար փարթամ և գեղեցիկ մազերը գրավչության կարևոր չափանիշներից են, սակայն կզակի վրայի մազերը այդ ամենի հետ կապ չունեն:
Այս խնդրի հետ կանացից շատերն են բախվում կյանքի ընթացքում: Կզակի վրա մազերը հենց այնպես չեն աճում և նման երևույթը մեծապես կապված է առողջական վիճակի հետ:
Ահա այն 6 նախազգուշացնող պատճառները, թե ինչու են ձեր կզակի վրա մազեր աճում.
Գենետիկա
Բժիշկ Հեդլի Քինգը նշում է, որ նման երևույթի արտահայտումը գեների ու հորմոնների համադրության ժառանգականության արդյունք կարող է լինել:
Հորմոնալ խախտումներ
Երբ ձեր օրգանիզմը տարօրինակ դրսևորումներ է ունենում, ապա առաջին հերթին պետք է մտածել հորմոնների վիճակի մասին:
Անդրոգեն արական հորմոնի ավելցուկի հետևանքով դեմքի վրա մազեր են աճում: Կնոջ օրգանիզմը պարունակում է արական և իգական հորմոններ, սակայն հորմոնների հաշվեկշռի խախտման հետևանքով կնոջ մարմնի այն հատվածներում են մազեր աճում, որտեղ սովորաբար տղամարդիկ են մազեր ունենում:
Տարիք
Հորմոնների հաշվեկշիռը կյանքի ընթացքում փոխվում է: Դաշտանադադարի հետևանքով կնոջ օրգանիզմը ավելի քիչ էստրոգեն է արտադրում, ինչը նպաստում է դեմքի վրա մազերի աճելուն:
Ձվարանի պոլիկիստոզ
Եթե մազերի աճը տարիքի հետ կապ չունի, ապա այն կարող է ձվարանի պոլիկիստոզի հետևանք լինել: Այս համախտանիշը կարևոր ազդեցություն է թողնում կնոջ վերարտադրողական գործառույթի և հորմոնների առողջության վրա:
Ձվարանի պոլիկիստոզի համախտանիշի հետևանքով կանանց մոտ ցիկլի խանգարումներ են տեղի ունենում, դժավարություններ են ծագում քաշի նվազման հարցում: Այս համախտանիշը կարող է անպտղության հետևանք դառնալ:
Կուշինգի սինդրոմ
Որոշ դեպքերում կզակի վրա աճած մազերը Կուշինգի սինդրոմի վկայությունն են: Այս հիվանդության առաջացմանը նպաստում է օրգանիզմում ընկճախտի հորմոնի` կորտիզոլի ավելցուկը:
Մակերիկամների բնածին հիպերպլազիա
Կզակի վրա մազերի աճելը հաճախ մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետևանք են, որը ախտորոշվում է հիվանդի մոտ ծնվելուց հետո:
Այս հիվանդությունը առաջանում է վերերիկամի արտադրած հորմոնի կարևոր ֆերմենտի բացակայությունից, ինչի հետևանքով օրգանիզմը ավելի շատ արական հորմոններ է արտադրում:
Անցանկալի մազերից ազատվելու տարբեր մեթոդներ կան, սակայն չպետք է մոռանալ, որ վերջիններիս հայտնվելը կարող է լուրջ հիվանդության հետևանք լինել: