Այս մթերքները չի կարելի պահել սառնարանում
Սառնարանը իսկական գյուտ է, օգնում է պահպանել մթերքի թարմությունը, իհարկե ոչ բոլոր մթերքները դրա կարիքն ունեն:
Հաց
Հացն պերք չե պահել սառնարանում, քանի որ այն չի պահպանի թարմությունը, այլ կնպաստի չորացմանը: Հացը պիտի պահպանվի սենյակային ջերմաստիճանում, 4 օրից ոչ ավել, ցանկալի է ոչ կտրատված վիճակոիմ:
Սխտոր Սխտորը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանում: Այն լավ պահպանում է իր համն ու հանկություններն չոր տեղում ավելի քան 2 ամիս:
Սուրճ
Սառնարանը սուրճը պահելու համար ամենալավ տարբերակը չէ: Այնտեղ այն կորցնում է համային որակը: Ավելին, այն իր ուժեղ հոտի պատճառով կփոխի սառնարանում պահվող մնացած մթերքների համը:
Կարտոֆիլ
Կարտոֆիլի տեղը սառնարանը չէ: Կարտոֆիլի լավագույն տեղը պահածոների պահարանն է, և ավելի լավ կլինի եթե այն փաթեթավորեք թղթով:
Լոլիկ
Սառնարանից հետո լոլիկի համը փոխվում է և այն առաջվանը չի լինի: Լոլիկը պետք է լինի սենյակային ջերմաստիճանում:
Սոխ
Սոխը լավ կպահպանվի ցանցե տոպրակներում, դա հնարավորություն կտա օդի և մթության ներթափանցումը: Սառնարանում սոխի շուտ է նեխում: