Վեց խնդիր օրգանիզմում, որոնք հուշում են վիտամինների ու հանքանյութերի դեֆիցիտի մասին
Օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը կապված են միմյանց հետ, ուստի զարմանալի չէ, որ որևէ օրգանի հետ կապված խնդիրների դեպքում տուժում են նաև այլ օրգաններ։ Ընդ որում՝ այդ օրգանների ու համակարգերի հետ կապված խնդիրները շատ հաճախ պայմանավորված են լինում օրգանիզմում այս կամ այն տարրի պակասով, քանի որ տարատեսակ հանքանյութերն ու վիտամինները շատ կարևոր նշանակություն ունեն դրանց գործառույթների պահպանման համար։
Վիտամինների ու կարևոր հանքանյութերի դեֆիցիտը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կարող է անգամ մի շարք խնդիրների պատճառ դառնալ, սակայն բարեբախտաբար օրգանիզմը միշտ հուշում է այդ տարրերի դեֆիցիտի մասին այս կամ այն ախտանշանի միջոցով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց առողջական խնդիր, որոնք կարող են վկայել վիտամինների ու հանքանյութերի պակասի մասին։
Մազաթափություն
Մազաթափությունը հուշում է օրգանիզմում վիտամին В7-ի պակասի մասին։ Առավել հաճախ սա կապված է լինում սննդակարգի հետ։ Օրինակ՝ նման ազդեցություն կարող է ունենալ հում հավկիթի գործածությունը, քանի որ հավկիթը պարունակում է ավիդին՝ նյութ, որն արգելափակում է օրգանիզմի՝ բիոտինը յուրազնելու կարողությունը։ Նման դեպքերում հարկավոր է հագեցնել օրգանիզմը վիտամին В7-ով, որը մեծ քանակությամբ պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենի, նուշի, սոյայի ու կարտոֆիլի մեջ։
Ձղաձգումներ
Նման խնդիրը սովորաբար պայմանավորված է լինում մագնեզիումի, կալցիումի ու կալիումի դեֆիցիտով։ Առավել հաճախ այս խնդրին մարդիկ բախվում են ակտիվ մարզումներից հետո, քանի որ առատ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է անհրաժեշտ հանքանյութերը։ Նման խնդրից ազատվելու և օրգանիզմում անհրաժեշտ նյութերի մակարդակը բարձր պահելու համար հարկավոր է սննդակարգում ներառել դդում, բանան, խնձոր, տերևավոր բանջարեղեն ու ընկույզներ։
Դեմքին առաջացած ցան
Վիտամին В7-ի դեֆիցիտը կարող է նաև նման խնդիրներ առաջացնել։ А և Е վիտամինները շատ կարևոր են մաշկի համար, սակայն չի կարելի անուշադրության մատնել նաև մյուս սննդարար տարրերը։ Սա է պատճառը, որ առողջ մաշկ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը սնկերով, պանրով, ծաղկակաղամբով ու սպանախով։
Վերջույթների թմրածություն
В6, В9 և В12 վիտամիններ շատ կարևոր են օրգանիզմի համար և օգտագործվում են արյան առողջ բջիջների ստեղծման համար, որոնք էլ հագեցնում են ամբողջ մարմնի բջիջները թթվածնով։ Այս կարևոր վիտամինների դեֆիցիտը հանգեցնում է վերջույթների թմրածության, սակայն սննդակարգում մեծ քանակությամբ հացահատիկներ, լոբազգիներ ու ծովամթերք ներառելը թույլ կտա ազատվել այս խնդրից։
Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ