Էրեբունի վարչական շրջանում կատարվել են կասեցումներ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզինի լցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում: Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Էրեբունի վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի որոշմամբ ․․․