Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս և պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար...