Հանրային բաց և փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափերը կավելանան․ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է լրացում կատարել Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։
Նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Նշենք, որ գործող կարգավորմամբ՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին տուգանվում է ...