«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երանյանը՝ սիրո, ամուսնության, ներելու մասին
Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում զրուցել է դերասանուհի Անի Երանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:
Իմ իդեալական հանգստյան օրն անցնում է ամբողջ օրը անկողնուս մեջ մնալով:
Ֆիլմը պետք է դիտել այն մարդկանց հետ, ովքեր ֆիլմը դիտելու ընթացքում չեն խոսում:
Երգ, որը կարող եմ անվերջ լսել չկա:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ վրանով շրջայցի մասին ինֆորմացիա:
Առանց համացանցի կյանքը լավագույն հանգիստն է:
Քչերը գիտեն, որ ես ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են և գովեստի խոսքեր ասում, սիրում եմ ազարտ, արտերկրում տաքսի նստելիս վարորդին իմ մասին հորինված պատմություններ եմ պատմում:
Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր:
Գաղտնի հոբի չունեմ:
Ամենաթանկ իրը, որ գնել եմ` ...