Առյուծների օրը հարուստ է լինելու անհանգստացնող իրադարձություններով․ հուլիսի 9-ի աստղագուշակը
Խոյ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց:
Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:
Ցուլ: Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել: Մյուս կողմից էլ այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել: Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:
Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր չեն: Կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները: Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով․ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:
Խեցգետին: Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:
Առյուծ: Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին, դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից: Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից: Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտներն ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռոմանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ: