«Երկրից կգնամ, ապրելու գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել». Սարգիս Գրիգորյան
Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները երեկ կրկին ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց`պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով իրենց ոլորտի մարդկանց թույլ տալ աշխատել: Դերասան Սարգիս Գրիգորյանը մասնակցել էր նախորդ ակցիային, նույնիսկ, բերման ենթարկվել, սակայն այս անգամ նա ակցիային ներկա չէր:
Tert.am Life-ը կապ հաստատեց նրա հետ`պարզելու, թե ինչու չի մասնակցել ցույցին:
Սարգսի խոսքով`տեղյակ չի եղել, որ ակցիա է կազմակերպվում, եթե նույնիսկ իմանար,չէր գնա: «Իմ ասածները չեն լսում, բերման են ենթարկում, չեն հասկանում ինձ, թքած ունեն իմ պահանջների վրա, ուրեմն` ինչո՞ւ գնամ, որ նորի՞ց բերման ենթարկեն. դրանից չեմ վախենում, ուղղակի օրս է կորչում: Դրա փոխարեն ծառերս կջրեմ, իմ հարազատ մարդկանց հետ ժամանակ կանցկացնեմ: Իմ դիրքորոշումը չի փոխվել, նույնն է՝ երկու ամիս հետո վիճակն ավելի վատ է լինելու: Օգոստոսից հետո կառավարությունը մեր ոլորտի մարդկանց պահելու բեռը պիտի տանի մինչև ապրիլ: Իմ ոլորտի ծանոթներից շատերը երեկոյան խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում երեխաներին պահել»,-ասաց նա:
Ըստ Սարգսի`ցանկացած ցույց պետք է կազմակերպիչ ունենա, ով կկոորդինացնի ցուցարարների պահանջներն ու ժամկետները. «Եթե ինձ նման մարդիկ ցանկություն կունենան նստել, խոսել, կոորդինացնել մեր պահանջները`կստանձնեմ նաև կազմակերպչական աշխատանքներ, կգնամ ու կներկայացնեմ մեր պահանջները համապատասխան մարդկանց: Այն ցույցը, որին ես էի գնացել` «բարդակ» էր: Մեկ անգամ ցույցի գնացի, մարդիկ սկսեցին ինձ թուրք, դավաճան, «չուզող» ասել»:
Դերասանն ընդգծեց, որ բոլորը սրճարաններ են գնում, անում են այն, ինչ ուզում են, բայց իրենց թույլ չեն տալիս աշխատել: «Կարող են․․․