Երբ մարդը շոգին դիմակով է, թվում է՝ շնչահեղձ է լինում. օգտակար հնարք
Երբ մարդը շոգին դիմակով է, թվում է՝ շնչահեղձ է լինում. օգտակար հնարք՝ դիմակը կրելը հեշտացնելու համար
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այս օրերին դիմակներ եւ ձեռնոցներ կրելը պարտադիր է և անհրաժեշտություն։ Սակայն շոգին դա պարզապես դժոխքային է։
Կյանքը հեշտացնող խորամանկությունների մասին Комсомольская правда-ի հետ զրույցում պատմել է բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Զուհրա Պավլովան։
Երբ մարդը դիմակով է, այնպիսի զգացողություն է ունենում, կարծես թե շնչահեղձ է լինում։ Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ երբ շնչում ես և կրում ես ակնոց, դա էլ իր հերթին բերում է շատ անհարմարություն, դու ուղղակի չես տեսնում։ Կա այսպիսի հնարք, դուք կարող եք հագնել ամրացնող դիմակը խաչաձև։
Այսինքն ՝ նախ կապեք կապերը, այնուհետև դրանք ամրացրեք ականջներին:Այսպիսով ստեղծվում է այնպիսի դիրք, որ արտաշնչված օդը չի բարձրանում ակնոցի վրա, ծածկելով դրանք «մառախուղով», այլ անցնում կողքի «գրպաններով»։ Այսպիսով, ոչ միայն ակնոցները չեն կեղտոտվում, այլև շնչելը շատ ավելի հեշտ է դառնում։