Չինական հորոսկոպը Ձեր մասին կպատմի ցնցող բացահայտումներ…
Առնետ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020): Խարիզմատիկ մարդիկ են, ովքեր շատ լավ են լեզու գտնում շրջապատող մարդկանց հետ: Նրանք մեծ հաջողությունների են հասնում բիզնեսում, սակայն բավականին բռնկուն են և քննադատելու սիրահարներ: Առնետները ֆենոմենալ ինտելեկտուալ ունակություններ ունեն, ինչի շնորհիվ հասնում են բազում բարձունքների և մեծ հաջողությունների: Սիրային հարցերում շատ կրքոտ են:
Ցուլ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021): Ցլերն ամուր հոգի և կամք ունեն: Ունակ են հաղթահարելու կյանքի ցանկացած դժվարություն: Մարդիկ նրանց խորին հարգանքով են վերաբերվում: Երբեմն Ցլերը չափից ավելի պահանջկոտ են: Սիրային հարաբերություններում կայուն և հավատարիմ են, սակայն առանձնապես կրքոտ չեն:
Վագր (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022): Շատ զգացմունքային մարդիկ են, լիովին նվիրվում են սիրելիին, քանի որ իրենք էլ ունեն սիրվելու մեծ կարիք: Վագրերի մեջ հանդիպում են լավ առաջնորդներ:
Նրանք ունակ են պատվով հաղթահարելու իրենց ճանապարհին ծագող դժվարությունները:
Ճագար (1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023): Քնքուշ, բարեհամբույր և քաղաքավարի մարդիկ են, ում հետ հաճելի է շփվել: Նրանք աշխատում են հեռու մնալ ցանկացած տեսակի վեճերից և կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ ընդհանրապես չգիտեն, թե ինչպես վարվել նմանատիպ իրավիճակներում: Երբեմն նրանք չափից դուրս սենտիմենտալ են:
Վիշապ (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024): Վիշապները միշտ լի են էներգիայով: Տաղանդավոր և խելացի մարդիկ են, սակայն հաճախ նրանց շատ աղմկոտ և էմոցիոնալ են համարում: Նրանք շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ, քանի որ իրենք իրենց հանդեպ էլ են շատ խստապահանջ և ձգտում են կատարելության:
Օձ (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025): Իմաստուն և խորը մտածող մարդիկ են: Ունեն նաև ռոմանտիկ կողմ: Օձերը խանդոտ են:
Երբեմն նրան ունենում են մենակ մնալու և սեփական մտքերի հետ ժամանակ անցկացնելու կարիք:
Ձի (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026): Շատ աշխատասեր մարդիկ են: Նրանք մեծ երջանկություն են գտնում իրենց աշխատանքի մեջ և մեծապես նվիրվում են դրան: Սիրային հարցերում չափից դուրս էմոցիոնալ են:
Այծ (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027): Հմայիչ մարդիկ են, բարի են, զգացմունքային, սիրում են բնությունն ու արվեստը: Երբեմն ցուցաբերում են հոռետեսական հակումներ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց տրամադրության վրա: