Ձեր բնավորությունը կարելի է պարզել ըստ ձեր բռունցքի ձևի
Հենց հիմա առանց մտածելու բռունցք արեք և ուշադիր նայեք, թե անհատի երեք տիպերից որին եք դուք պատկանում։
1. Բութ մատը դեպի վեր է ուղղված
Եթե ձեր բռունցքը հենց այսպիսին է, ուրեմն դուք փափուկ մարդ եք։ Դուք զգայուն եք, կարեկցող և ուշադիր։ դուք ընկերասեր մարդ եք, որի հետ շատ հեշտ է շփվելը։ Դուք կազմակերպված եք, ինտրովերտ եք, բայց ոչ միայնակ։
Ձեր նշանաբանն է « Դանդաղ քայլերով հեռուն կգնաս»։ Դուք պարծենկոտ չեք, սիրում եք լռությունն ու հանգստությունը։
2. Բութ մատը մյուսների նկատմամբ լայնքով է դրված
Դուք նպատակասլավ և հավակնոտ մարդ եք։ Ձեր նպատակասլացությունը ձեզ առաջ է մղում, դուք թաքցնում եք սակայն ձեր երազանքները և ոչ ոքի չեք վստահում։
Դուք իրատես եք և ամուր կանգնած եք ոտքերի վրա, դուք պրակտիկ եք և երբեմն հաշվենկատ։ Դուք լավ գիտեք, թե ինչ եք կյանքից ուզում։ Դուք հավատարիմ եք, վստահելի և լուրջ։