Երկկողմանի թոքաբորբով հայուհին կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական արդյունք է ստացել. այդպես պատահում է ավելի հաճախ, քան մենք կարծում ենք
Նախ Անահիտը մտածել է, թե պարզապես մրսել է: Մի քանի օր անց նրա մոտ թուլություն է սկսվել, ջերմությունը բարձրացել է 37,5 աստիճան: Ապա նա սկսել է դժվար շնչել եւ վերջապես որոշել է բժշկի դիմել:
«Մի օր առավոտյան արթնացա եւ հասկացա, որ էներգիա չի մնացել, նույնիսկ չէի կարողանում տեղիցս վեր կենալ: Փորձում էի շունչ քաշել, սակայն օդը չէր հերիքում»,-NEWS.am Medicine-ին պատմել է Անահիտը (անունը փոխված է):
Պոլիկլինիկայում թերապեւտը ստուգել է թոքերն ու ռենտգենի ուղարկել: Երկու հետազոտությունները ոչինչ չեն հայտնաբերել, եւ Անահիտին խորհուրդ են տվել խնդիրը «այլ տեղ» փնտրել:
Անահիտը վերադարձել է տուն, եւ օրեցօր նրա վիճակը վատացել է: Մի քանի օր անց նա կրկին դիմել է պոլիկլինիկա: Կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Նրան կրկին տուն են ուղարկել՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է: Սակայն Անահիտը վստահ է եղել, որ ինչ-որ բան այն չէ: Նրա ջերմությունը սկսել է բարձրանալ: Քանի որ պոլիկլինիկայում հրաժարվել են հավելյալ հետազոտություն անցկացնել, Անահիտը որոշել է մի քանի օր անց դիմել մասնավոր բուժկենտրոն եւ կրծքավանդակի ԿՏ է արել՝ արդեն իր հաշվին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նա մոտ երկկողմանի թոքաբորբ է՝ կորոնավիրուսի վարակի հստակ պատկեր: Տեղում կորոնավիրուսի թեստ են անցկացրել, եւ այս անգամ արդյունքը դրական է եղել: Պացիենտին ստացիոնար բուժում են խորհուրդ տվել, քանի որ վիճակը լուրջ է եղել:
Ստացիոնարում երկարատեւ բուժումից հետո Անահիտն արդեն լավ է զգում իրեն: Նրա խոսքով՝ նա վախենում է անգամ մտածել, թե ինչ կլիներ, եթե կարծեր, թե ամեն ինչ լավ է եւ նոր թեստ չհանձներ: Եվ խնդիրն այն չէ, որ նա վաղ բուժում չի ստացել. կարծելով, թե առողջ է, նա կարող էր վարակել այլ մարդկանց: Մոտ 2 շաբաթ է անցել ախտորոշումից հետո, եւ այդ ընթացքում Անահիտն ապրել է իր սովորական կյանքում, իհարկե, զգուշավորություն ցուցաբերելով:
Ի դեպ, Անահիտի դեպքը առաջինը չէ: Կա կարծիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց 20%-ի մոտ թեստի արդյունքը կեղծ բացասական է:
University of Bristol-ի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ կեղծ բացասական կարող են լինել թեստերի 2-29 տոկոսի արդյունքները: Ավելին, իրականում նման դեպքերը կարող են ավելի շատ լինել, քանի որ ոչ բոլորն են բացասական արդյունք ստանալուց հետո կրկնակի թեստավորում անցնում:
Այսօր ոչ մի երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, չկան կրկնակի թեստերի անցկացման հստակ ստանդարտներ, եւ դա, Բրիստոլի համալսարանի գիտնականների խոսքով, բարդացնում է իրավիճակը: Հնարավոր է, որ ոսկե միջին կարող է լինել կրկնակի թեստը, եթե հիմքեր կան կարծելու, որ պացիենտի մոտ իսկապես կարող է կորոնավիրուսի վարակ լինել: Նման հիմքեր կարող են լինել վարակվածների հետ ունեցած շփումը, ԿՏ տվյալները եւ ․․․․