Հագուստի 11 գույն, որոնք, ըստ հոգեբանների, ամեն ինչ կպատմեն ձեր բնավորության մասին
Positive-ը ներկայացնում է՝ սիրելի գույնն ինչպես է բնութագրում մեզ շրջապատողների աչքերում և արտացոլում մեր բնավորությունը:
1. Սև
Սև նախընտրողներն ամբիցիոզ, նպատակասլաց, զգայուն մարդիկ են: Նրանց համար մարդու ներքին որակներն ամեն ինչից կարևոր են:
2. Դարչնագույն
Ինչ-որ հուսալի, ամուր, կայուն բանի գույն է: Այսպիսին են թվում այս գույնը սիրող մարդիկ:
Մի քիչ պահպանողական են, հարգանքով են վերաբերվում ավագներին, միշտ փնտրում են հանգստություն, կայունություն և ամրություն ամեն ինչում:
3. Կապույտ
Հաճախ կապույտ հագուստ ընտրում է բարի, ապրումակցող, քաղաքավարի, մի քիչ ամաչկոտ մարդը: Ըստ հոգեբանների՝ այսպիսի մարդն իդեալական ծնող կամ օրինակելի աշխատող կլինի: Հանգստությունը և հավասարակռությունն այսպիսի մարդկանց գլխավոր որակն է:
4. Կանաչ
Այս մարդիկ վարում են ակտիվ հասարակական գործունեություն, ապրում են լավ շրջանում, կայուն ֆինանսական դիրք ունեն: Հաճախ հոգատար և բարի են:
5. Մանուշակագույն
Խոսում է կրեատիվության, խորաթափանցության և արվեստի նկատմամբ սիրո մասին:
Ըստ մասնագետների՝ այս մարդիկ հուզական և զգայուն են: Երազկոտ են, կրքոտ և առեղծված են սիրում: Կարելի է ասել, որ մանուշակագույն ընտրող մարդն անկանխատեսելի է, ում հետ հեշտ է միաժամանակ դժվար:
6. Կամիր
Կրքի և ուժի գույն է:
Հաճախ կարմիր կրող մարդը վառ, հեշտ գրգռվող, մի քիչ եսակենտրոն և տարվող մարդ է:
7. Դեղին
Ըստ փորձագետների՝ այս գույնը հագուստում նախընտրում են ակտիվ, ստեղծագործ և տարվող մարդիկ: Վառ երևակայություն ունեն, ավանտյուրիստ են, պատրաստ են ուսումանիրել, նվաճել:
8. Սպիտակ
Սպիտակը գրավում է հուսալի մարդկանց, ովքեր սիրում են ազատություն և լավատեսորեն են նայում կյանքին: Սիրում են թարմ գաղափարներ և ձգտում են կատարելության:
9. Վարդագույն
Ըստ հոգեբանների՝ վարդագույն սիրող մարդը ռոմանտիկ է, լավատես և ինքնասեր (լավ իմաստով): Բարությունը և հարմարավետությունն ամեն ինչից բարձր է գնահատում:
10. Նարնջագույն
Այս գույնը սիրում են լավատես, էներգիայով լի, կենսուրախ մարդիկ, ովքեր ձգտում են փոփոխությունների: Կարող են հավակնոտ և հաշվարկող լինել: