Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել
Վերջին հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսով վարակման տասնյակ ախտանիշներ են հայտնի դարձել, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում, հայտնում է Fox News-ը:
Այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտությունների թվում կարելի է նշել Ինդիանայի Համալսարանի բժշկական դպրոցի դոկտոր Նատալի Լամբերտի հետազոտությունը:
Գիտնականն իր աշխատանքում հարցում է օգտագործել, որն անցկացվել է COVID-19 տարած մարդկանց շրջանում:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1500 հիվանդ, ում մոտ վարակի 98 հավանական ախտանիշ էր հայտնաբերվել:
Իր հայտարարության մեջ գիտնականը նշում է, որ հետազոտության արդյունքներով հիվանդների մոտ հայտնաբերված ախտանիշներից են նեյրոպաթիկ ցավը, կենտրոնանալու հետ կապված դժվարությունները, անքնությունը, տեսողության վատթարացումը եւ նույնիսկ մազաթափությունը:
Ինչ վերաբերում է մազաթափությանը, ապա այս ախտանիշը հայտնաբերվել է հարցվածների մեկ երրորդի մոտ:
Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ վարակի 2-ից 14-րդ օրը հիվանդների մոտ այնպիսի ախտանիշեր են հայտնվել, ինչպիսիք են տենդը կամ դողը, հազը, շնչառության ծանրացումը, հոգնածությունը, մկանների կամ մարմնի ցավերը, գլխացավը, համի կամ հոտի կորուստը, կոկորդի ցավը եւ լցված քիթը կամ հարբուխը, սրտխառնոցը, փսխումը եւ լուծը:
Իսկ մնացած ախտանիշները, ինչպիսիք են անհանգստությունը, գլխապտույտը, տեսողության վատթարացումը եւ նշված մազաթափությունը, անցավ էին: