Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հավասար է եղել Հիրոսիմայի վրա նետված ռումբի ուժգնության 10%-ին
Առավել մանրամասն`Այստեղ
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունը հավասար է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետված միջուկային ռումբի ուժգնության մոտ 10%-ին, հայտնում է BBC-ն:
Լիբանանի մայրաքաղաքում պայթյունների ուժգնությունը հավասար է եղել 1-1,5 հազար տոննա տրոտիլի պայթյունին, ինչը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա ընկած ատոմային ռումբի պայթյունի ուժգնության մեկ տասներորդին:
Փորձագետները վերլուծել են նաև տեսանյութերը, որոնք ցույց են տալիս պայթյունից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող վայրերում պայթյունի և ցնցող ալիքի միջև ուշացումը: Ըստ նրանց՝ ուշացումը հավասար է պայթյունի ուժգնությանը:
Փորձագետները Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունն անվանել են «պատմության մեջ ոչ միջուկային խոշոր պայթյուններից մեկը»:
Ներկա պահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից կրած վնասները գնահատվում են 15 միլիարդ դոլար: