Քաղաքացիները մոտ 500 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանվել են՝ դիմակ չկրելու համար
Մինչև հուլիսի 30-ը 48 136-քաղաքացու նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ Ոստիկանությունից:
Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները մոտ 481 360 000 ՀՀ դրամ տույժ պետք է վճարեն դիմակ չկրելու համար:
Ոստիկանությունից Analitik.am-ին են տրամադրել նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու (դիմակ չկրելու) հատկանիշներով 20.07.2020թ-ից մինչև 30.07.2020թ-ը ներառյալ կազմված վարչական արձանագրությունների քանակն ըստ օրերի.
20.07.2020թ. – 3030 արձանագրություն,
21.07.2020թ. - 3116 արձանագրություն,
22.07.2020թ. – 2896 արձանագրություն,
23.07.2020թ. - 3274 արձանագրություն,
24.07.2020թ. – 2732 արձանագրություն,
25.07.2020թ. – 2895 արձանագրություն,
26.07.2020թ. – 2613 արձանագրություն,
27.07.2020թ. – 2842 արձանագրություն,
28.07.2020թ. – 2742 արձանագրություն,
29.07.2020թ. – 3180 արձանագրություն,
30.07.2020թ. – 3703 արձանագրություն:
Առավել մանրամասն՝Այստեղ