Մարդկանց 5 տեսակ, որոնց մոծակները ավելի հաճախ են կծում, քան մյուսներին
Գիտեք արդյո՞ք, որ կծում են միայն էգ մոծակները: Արուները սնվում են միայն բուսական սնունդով, իսկ էգերին տոհմի շարունակության համար կաթնասունների արյուն է պետք, ընդ որում ոչ ցանկացած. նրանք իրենց սերնդի համար ընտրում են, իրենց կարծիքով, լավագույն արյունը:
Նրանք դա անում են մարմնի հոտով, որը նրանք զգում են մի քան տասնյակ մետրից:
Ի՞նչ է այդ դեպքում որոշ մարդկանց մարմինը գրավիչ դարձնում մոծակների համար
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը
Համարվում է, որ մոծակները նախընտրում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց. այդ խմբին կարելի է դասել ինչպես քաղցրակերներին (քաղցր ուտելուց քիչ հետո գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը մարդուն գրավիչ թիրախ է դարձնում մոծակների համար, այնպես էլ դիաբետիկներին:
Ֆիզիկական ակտիվություն
Այն մարդիկ, որնք շատ են շարժվում եւ զբաղվում են սպորտով, արտադրվում է կաթնաթթու, որը շատ գրավիչ է մոծակների համար:
Քաշը
Մոծակներին գրավում է նաեւ մարդու արտաշնչած ածխաթթու գազը, իսկ ամենից շատ ածխաթթու գազ են արտաշնչում խոշոր մարդիկ:
Դրա համար համարվում է, որ ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց ավելի հաճախ են կծում, քան նորմալ քաշով մարդկանց:
Արյան խումբ
Հետաքրքիր է, որ արյան առաջին խումբն առավել գրավիչ է մոծակների համար եւ 2004-ին «Բժշկական միջատաբանություն» ամսագրում հրապարակված հետազոտությունը դա հաստատել է:
Արյան առաջին խումբ ունեցող մարդկանց մոծակները 2 անգամ ավելի հաճախ են կծում, քան երկրորդ խմբի մարդկանց
Հագուստ
Կարծիք կա, որ մոծակներն իրենց զոհերին գտնում են ոչ միայն հագուստով. Ֆլորիդա նահանգի համալսարանից միջատաբանները պարզել են, որ մոծակները տարբերում են սեւ, կապույտ եւ կարմիր գույները: Այդ հագուստով մարդկանց վրա նրանք ավելի հաճախ են հարձակվում, քան բաց գույնի հագուստով մարդկանց:
Առավել մանրամասն՝Այստեղ