Կորոնավիրուսի դեմ որոշ պատվաստանյութեր կներարկվեն պացիենտներին առանց պատշաճ ստուգման, համարում է Բիլ Գեյթսը։ Նրա խոսքով՝ շտապում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը։ Հարուստ երկրներում կորոնավիրուսի համավարակի ավարտը կնկատվի 2021 թվականի վերջում, մնացած երկրներում՝ եւս մեկ տարի այց՝ 2022 թվականի վերջում, հաղորդում է Forbes-ը։ Գեյթսի կարծիքով՝ կան մտահոգություններ, որ կհաստատվեն նախատիպերը, որոնք իրականում անվտանգ չեն կամ անարդյունավետ են։
«Չինաստանն ու Ռուսաստանը վատ ուղի են որդեգրել։ Վստահ եմ, որ աշխարհում ինչ-որ տեղ կլինեն պատվաստանյութեր, որոնք կներարկվեն պացիենտներին առանց ընդհանուր հետեւողական հետազոտման։ Մեզ հարկավոր է եւս երեք կամ չորս ամիս փորձարկումների երրորդ փուլի համար, որպեսզի պարզապես ավելի լավ ուսումնասիրվեն կողմնակի ազդեցությունները»,-նշել է Գեյթսը։
Մեկ տարվա տարբերությունը Գեյթսը բացատրում է նրանով, որ պատվաստանյութերը մատչելի չեն լինի եւ հեշտությամբ չեն տարածվի ամբողջ աշխարհում արտադրության եւ ծավալների հետ կապված բարդությունների պատճառով։ Ներկայում նշվում է, որ այդ պատվաստանյութն իրականում կանխարգելում է վարակվելը, սակայն կան դեռեւս բազմաթիվ հարցեր, թե որքան ժամանակ է տեւում դրա պաշտպանությունը, որքան արդյունավետ է այն տարեցների համար եւ ինչպիսի կողմնակի ազդեցություն կարող է այն ունենալ, այդ թվում՝ երկարաժամկետ, հայտարարել է Գեյթսը։
Արդյունավետ դեղամիջոցներից են, ըստ միլիարդատիրոջ, էբոլայի դեմ ռեմդեսիվիրն ու դեքսամետազոնը։ Այլ հակավիրուսային դեղամիջոցները կարտադրվեն երկու-երեք ամիս անց, հայտնել է միլիարդատերը։ Նրա խոսքով՝ նոր դեղամիջոցներն, այնուամենայնիվ, հիմնված են ռեմդեսիվիրի կամ դեքսամետազոնի վրա, քանի որ դեռեւս միայն դրանք են ցույց տվել դրական արդյունք COVID-19-ի բուժման դեպքում։
Առավել մանրամասն՝Այստեղ