Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։