Եթե տնօրեն լինեք, աշակերտները դպրոց չեն մտնի. բողոքի ակցիա է

Ճնշումների ներքո չեմ պատրաստվում հրաժարական: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին,   Արարատի մարզի Նորամարգ գյուղի  դպրոցի  մոտ  բողոքի ակցիայի ժամանակ  ասաց  դպրոցի նորանշանակ տնօրեն  Գոհար Մինասյանը:

 Նորամարգ գյուղի դպրոցի մոտ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները  կրկին  բողոքի ակցիա են իրականացնում՝  գյուղի դպրոցի նորանշանակ տնօրենի ընտրության դեմ, ինչը, ակցիայի մասնակիցների խոսքով, եղել է անօրինական:

Այժմ նրանք հանդիպում են պահանջում նորանշանակ տնօրեն Գոհար Մինասյանի հետ:

 

«Մեր բողոքները ոչ մի արդյունք չտվեցին, մենք հանդիպում ենք պահանջում դպրոցի նորանշանակ  տնօրենի հետ: Գյուղի բնակիչների կողմից մոտ 500-600 ստորագրահավաք  է իրականացվել, որը մենք դրել ենք մեր բողոք-նամակի մեջ և ուղարկել ենք Կառավարություն, նրանք ասել են, որ նամակի ձևով են պատասխանել, սակայն դեռ ոչ մի պատասխան էլ չկա: Կամ բարեկամական կապ կա մարզպետի և նորանշանակ տնօրենի հետ, կամ կոռուպցիոն ինչ-որ գործընթացի արդյունքում է նա եկել այդ պաշտոնին»,- ասաց ուսուցչուհի Փերինե Գալստյանը:

Ակցիայի ընթացքում նորանշանակ տնօրենը դուրս եկավ դպրոցից՝ ասելով, որ ինչ- որ տեղ է շտապում, սակայն ակցիայի մասնակիցների հորդորով  տնօրենը 15 րոպե խոստացավ տրամադրել ակցիայի մասնակիցներին:

Առավել մանրամասն՝Այստեղ

Այն հարցին՝ արդյոք  ըստ  խոսակցությունների՝ նորանշանակ տնօրենը  բարեկամական կապ ունի  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, Գոհար Մինասյանն ասաց, որ չկա նման բան. և իրեն ևս հետաքրքիր է՝ նման լուրեր տարածողն ով է. «Ընդհանրապես որևէ ազգակցական կապ չկա»,- ասաց նա և հավելեց, որ, բողոքի ակցիայի ճնշումների ներքո չի պատրաստվում հրաժարական տալ:

Գոհար Մինասյանը նշեց նաև, որ  ինքը ևս զարմացած է՝ տնօրենի թափուր տեղի  համար մրցույթ տեղի չի ունեցել, սակայն միտումնավոր 2 մրցույթը տապալելու պատճառ ևս չի տեսնում:

Հանդիպման ընթացքում  աշակերտների ծնողներից մեկը  խնդրանքով դիմեց նորանշանակ տնօրենին, որ հեռանա այդ  պաշտոնից, քանի որ գյուղը միահամուռ կանգնել և չի ուզում նրան տեսնել այդ պաշտոնին. «Հարգելի´ս, չենք ուզում՝ դուք լինեք այդ պաշտոնին, մեր դպրոցի տնօրենը եղել է գյուղից, գյուղում էլ մնալու  է, եթե դուք որոշել եք ստանձնել այդ պաշտոնը, ուրեմն  աշակերտները դպրոց չեն մտնի»,- ասաց ծնողներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները «հեռացիր, հեռացիր» կոչերով դպրոցից ճանապարհեցին նորանշանակ տնօրենին:

 

Ակցիայի մասնակիցները դժգոհեցին հանդիպումից՝ ասելով, որ տնօրենին հետաքրքիր չէր այն հանգամանքը, որ սեպտեմբերից աշակերտները չեն ներկայանալու  դասերին։

 «Եթե տնօրենին չի հետաքրքրում՝ աշակերտները դասի կլինեն, թե ոչ, այդ դեպքում իր գործը դպրոցում ո՞րն է լինելու, միայն վերադասների հե՞տ է աշխատելու: «Մի տնից 4 երեխա  դպրոց էին գնում, հիմա ինչ է լինելու նրանց հարցը»,- բողոքեց ծնողներից մեկը:

«Չորս թոռ ունեմ դպրոցական, մինչև այսօր  ոչ մի բողոք չի եղել, մենք պահանջում ենք՝ տնօրենի պաշտոնին մնա Ծովինար Գալստյանը, այս տնօրենը, որը դրսից է եկել, հենց էնպես չի եկել, գյուղապետն էլ լավ  գիտի, որ մարզպետն է բերել իրեն: Եթե այսպես պետք է շարունակվի, մենք նորից պահանջելու ենք ընտրություն: Ծովինար Գալստյանը եղել է տնօրեն, նա էլ մնալու է»,- ասաց  աշակերտներից մեկի ծնողը, որի խոսքը ակցիայի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին:

Ուսուցիչներն հայտարարեցին, որ շարունակելու են  գործադուլը, երեխաներին էլ  դպրոց  չեն  հաճախի, մինչև խնդրին լուծում կտրվի:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ 5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այդ անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։

Տնօրենի ընտրությունը կատարվում է 8 հոգանոց խորհրդի կողմից, որից 3-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն են, 2-ը՝ մարզպետարանի, 1-ը՝ համայնքի, 2-ը՝ դպրոցական խորհրդի։

Նշենք, որ Նորամարգում խոսակցություններ կան, որ նորանշանակ տնօրենի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորներից է, ինչն այսօրվա հանդիպման ժամանակ հերքեց նորանշանակ տնօրեն Գոհար Մինասյանը:

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
website by Sargssyan