Ուշադրություն. ԱՆ-ից զգուշացնում են՝ չթողնեք, որ Ձեզ թեստավորեն..
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ հետազոտությունները պետք է իրականացվեն միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում:
«Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:
Առավել մանրամասն՝Այստեղ
Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:
Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում: