Վահանագեղձը տեղակայված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում և իր արտաքին տեսքով թիթեռ է հիշեցնում: Այս օրգանը ծայրահեղ կարևոր է մարդու ընդհանուր առողջական վիճակի համար, քանի որ այն արտադրում է տիրոքսին հորմոնը, որը ապահովում է սրտի կծկումների կանոնավոր հաճախականությունը, նյութափոխանակությունը, աճը և երեխաների զագացումը:
Առավել մանրամասն՝Այստեղ
Առկա է վահանագեղձի աշխատանքի երկու տեսակի խանգարում, դրանք են՝ հիպերտիերոզը և հիպոտերիոզը: Հիպերտիերոզի պարագայում վահանաձև գեղձը կարող է ունենալ հորմոնների քանակի ավելացում, որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել: