Պատգամավոր, ով ունի 26 բնակարան և 10 ինքնաթիռ
Ռուսաստանում գտել են պատգամավորի, ով ունի 26 բնակարան և 10 սպորտային ինքնաթիռ: Պարզվել է, որ նա Սուրգուտի ամենահարուստ պատգամավոր, գործարար Եվգենի Բարսովն է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
2019-ին նա վաստակել է ավելի քան 72 միլիոն ռուբլի, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա իր եկամուտը: Բացի տասնյակ բնակարաններից և սպորտային ինքնաթիռներից, Բարսովն ունի նաև սեփական գազատար, բնակելի շենք, երեք ավտոկայանատեղի և էքսկավատոր:
2016-ին Բարսովը հայտարարագրել է նաև 10 ինքնաթիռ, բայց այդ ժամանակ բնակարանների քանակը շատ ավելի քիչ է եղել՝ ընդամենը 5:
Առավել մանրամասն՝Այստեղ
2017-ի հայտարարագիրը ներկայացված չէ, քանի որ այդ ժամանակ ձեռներեցը լքել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը և վայր դրել մանդատը:
Դրանից հետո գործարարը հաղթել է ընտրություններում և լիբերալ դեմոկրատական կուսակցությունից մտել է Պետդումա:
Արդեն 2018-ին նրա սեփականության տակ գտնվող բնակարանների թիվն աճել է մինչև 29: