Լոռու մարզում 150 տոկոսով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի):

Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք)  ավելի են շուրջ 35%-ով:

Առավել մանրամասն՝Այստեղ

Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպերի էական ավելացմամբ, այլ, առավելապես անտառների և անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու և հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը:

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում գործի հարուցումը մերժված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 2.336.800 ՀՀ դրամ:

Նշված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Իսկ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 225.916.320 ՀՀ դրամ։ Միջոցներ են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը մեծապես պայմանավորված է քննությունների բազմակողմանիության, ապօրինի անտառահատումներին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության հանգամանքները պարտադիր քննության առարկա դարձնելու ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 7 քրեական գործ:

Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 218.691.500 ՀՀ դրամ:

Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Լոռու մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության համատեքստում:

Եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ կամ 150%-ով ավելի:

Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, որը 2019թ. նույն շրջանի (6 գործ՝ 6 անձի վերաբերյալ) համեմատ կրկին ավելի է 150%-ով:

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
website by Sargssyan