Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում

Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա»  հանգստյան գոտի,  «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ օրերին այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, որոնց հիմքով և պարետին ուղարկվել էր կասեցման միջնորդություն։

Սևանի ափամերձ հատվածներում գործող մի շարք հյուրանոցներում այսօր ևս խախտումներ են գրանցվել․ դրանց հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի։

Կասեցման աշխատանքները զուգորդվել են մշտադիտարկման աշխատանքներով մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները, ատամնաբուժական կաբինետները, դեղատները, բանկերը, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները և ոչ միայն:

Առավել մանրամասն՝Այստեղ

Թեև նախորդ ամիսների համեմատ զգալիորեն պակաս, սակայն շարունակում են արձանագրվել որոշ խախտումներ։ Այդպիսիք այսօր Երևանում դիտարկվել են կապի օպերատորներից մեկի սպասարկման գրասենյակներում։ Կապի երկու այլ խոշոր օպերատորի մոտ էլ ստուգայցերը թերացումներ չեն գրանցել։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

Առհասարակ, տնտեսավարողների մոտ նկատվող խախտումների բնույթը նույնն է՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների ոչ լիարժեք վարման հետ, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, հանդերձապահարաններ, բացակայել են իրազեկման պաստառները, եղել է սոցիալական հեռավորության և դիմակներ չկրելու խնդիր։

Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

 

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
website by Sargssyan