Այս օրերի ամենաթեժ քննարկումը..քիչ առաջ տեսեք ինչ եղավ Արոնյանի ընտրյալին..տեղեկացանք, որ նրանք…
Ճանաչված շախմատիստ Լևոն Արոնյանի նոր ընտրյալը բանաստեղծություն է նվիրել Արիանա Կաոիլիի հիշատակին և գրել, որ շախմատիստի հետ ծաղիկներ է դրել կնոջ գերեզմանին։
Առավել մանրամասն՝Այստեղ
Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի նոր ընտրյալըԱնիտա Այվազյանը, Facebook-ի իր էջում բանաստեղծություն է հրապարակել՝ ի հիշատակ Արոնյանի մահացած կնոջ Արիանա Կաոիլիի։ Նա նաև պատմել է, թե ինչպես է շախմատիստն ամեն ինչ արել, որ կարողանա փրկել կնոջը։
«Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին, ցավոք սրտի, չկար լուծում: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի` հիվանդանոցում գտնվելու ընթացքում Լևոնը կարանտինի սահմանափակ պայմաններում մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան կնոջը փրկելու հույսով»,–գրել է Անիտան։
Նրա խոսքով`ինքը չի վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, որոնք անարդար են վերաբերվում Լևոնին:
«Ուզում եմ դիմել մարդկանց, որոնք այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց, ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ»,–գրել է Անիտան։
Նրա խոսքով` ինքն էլ Լևոնի հետ սգում էր Արիանայի մահը և նրա հիշատակին բանաստեղծություններ ու երգեր գրում։
Անիտան իր գրառման վերջում հայերեն և անգլերեն երկու բանաստեղծություն է հրապարակել Արիանայի հիշատակին։
Դատելով գրառումից` կանայք անձամբ չեն ճանաչել իրար։ Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծությունները։
Գնա սիրելիս, ես հասկացել էի` Սա քո տեղը չէ ու չի էլ եղել, Գնա, բայց թող վերջին անգամ Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ, Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես, Քո ոչ երկրային կատարելությամբ, Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա, սիրելիս, Վեր բարձրացիր ու հավերժացիր, Ես վախենում էի սա խոստովանել, Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել: